Լրահոս

2026-03-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատերազմն Իրանում կարող է տևել մինչև սեպտեմբեր․ Politico
    Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից պահանջել է ռազմական հետախուզության լրացուցիչ անձնակազմ՝ Իրանի դեմ գործողություններին առնվազն 100 օր, իսկ հավանաբար՝ մինչև սեպտեմբեր աջակցելու համար։ Հրատարակության համաձայն՝ խոսքը Տամպայում (Ֆլորիդա նահանգ) գտնվող հրամանատարության շտաբ լրացուցիչ հետախուզության սպաներ ուղարկելու մասին է, որը համակարգում է ԱՄՆ գործողությունները Մերձավոր Արևելքում։ Ինչպես նշում է Politico-ն, սա վարչակազմի կողմից հետախուզական անձնակազմի ընդլայնման առաջին հայտնի հարցումն է՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ։ Այսինքն՝ գործողությունը կարող է տևել զգալիորեն ավելի երկար, քան Թրամփի կողմից ի սկզբանե հնչեցված չորս շաբաթյա ժամկետը։ Պարբերականը հավելում է, որ անձնակազմի և ռեսուրսների հրատապ ավելացումը վկայում է այն մասին, որ «Թրամփի թիմը լիովին չէր կանխատեսել այն պատերազմի մասշտաբային հետևանքները, որն ինքն սկսել է Իսրայելի հետ միասին»։
    10:40
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիկին Ազարյան, ոչ թե «վարքաբեկել», այլ վարկաբեկել. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ական պատգամավորին հայոց լեզվի դաս տվեց
    Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
    10:38
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»․ «Հրապարակ»
    Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։
    10:33
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Մեկը մյուսին լրացնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։
    10:24
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի կողմից ասում է, որ վարչապետի թեկնածու է, բայց հույս ունի, որ Քոչարյանը չլինի, որ «դասարանի աղջիկները» իրեն նկատեն․ Մուրազի
    Քաղաքականությունն, ի վերջո, մանկապարտեզի խաղ չէ, որտեղ կարելի է սպասել, թե մրցակիցները կվերանան, ու հերթը ինքնաբերաբար քեզ կհասնի։ Քաղաքականությունում կամ ունես ուժ, թիմ և հասարակական վստահություն, կամ մնում ես մեր գյուղի Ծալապակաս Եղոյի վիճակում՝ սպասելով, որ մի օր դասարանի տղաները պարզապես չլինեն»։
    10:19
    05.03.26
    Ավելին
  • Արցախ
    Բռնի տեղահանված արցախցի 7500 ընտանիք աջակցություն է ստացել «Եվրասիայի» ծրագրով
    Հասարակական կազմակերպությունը մինչև այս ամսվա 22-ը օգնություն կտա Երևանում ապրող արցախցի ընտանիքներին: Արդեն 7500 ընտանիք է աջակցություն ստացել:
    10:15
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ»
    Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը, չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է՝ տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։
    10:05
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ»
    Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։
    10:00
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»
    Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։
    09:55
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Միանգամից 7 լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացրել ոմն Ռաֆայել Ջուլհակյան, որը պահանջում է 21 միլիոն դրամ՝ իրեն «ՔՊ կեղծ դպիր» անվանելու համար։ Դա այն անձն է, որն ակտիվորեն մասնակցում էր Փաշինյանի կեղծ «պատարագներին» և մի քանի դրվագով հայտնվել էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։
    09:52
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»
    Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի ՀալաբյանԱբել յան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը մոտ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։
    09:47
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում՝ տնային կալանքից ևս ազատվեց։
    09:42
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել նաև Արցախի կառավարման համակարգում, իսկ Հայաստանում առավել հայտնի դարձավ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գազալցակայանները գնելու գործարքով։
    09:38
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ակնհայտորեն մնացել է թոշակի թեմայի տակ. «Փաստ»
    Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը:
    09:34
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»
    ԵԽ-ի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» հրապարակած տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Մյուս կողմից՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ հատկապես վերջին շաբաթների ընթացքում կտրուկ շատացել է ոչ իշխանական լրատվամիջոցների և ընդդիմադիր գործիչների դեմ դատական հայցերի թիվը։
    09:25
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»
    Բայց մեկ էլ հանկարծ երեկ փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն սկսեցին ինտենսիվ շրջանառել «տեղեկություն», թե առաջիկայում հրապարակվելու են հարցման թվեր, որոնք ցույց են տալու, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ուղղակի «ուշագնաց է լինում» Փաշինյանի համար: Ակնհայտ է, որ այդ պահվածքի հետապնդած խնդիրն առաջիկայում զանազան հորինովի, այսպես ասած՝ սարքած, պրոիշխանական «հարցումների» տվյալներ տարածելը, դրանք տիրաժավորելն է: Դրա առաջին ու հիմնական նպատակը ակնհայտ է. հուսահատություն սերմանել հասարակության մեջ, ստիպել, որ մարդիկ մոլորության մեջ ընկնեն, կարծեն, թե «մեկ է, ամեն ինչ որոշված է , կանխորոշված է, սրանք ընտրվելու են...» ու նման բաներ:
    09:20
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն և փլուզում՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա վիրավոր
    Մարտի 5-ին՝ ժամը 07։30-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։
    09:15
    05.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փակվող դպրոցներ, գործազուրկ դարձող ուսուցիչներ և գույնզգույն խոստումներ՝ Շիրակի մարզում
    Դպրոցների միավորումը գյուղերի դատարկվելու պատճա՞ռ կարող է դառնալ: Այդպիսի ահազանգ են հնչեցնում Շիրակի մարզում, որտեղ 48 դպրոց է փակվում: Գունավոր պատերով դպրոցների մասին իշխանության խոստումներին գորշ կանխատեսումներով են արձագանքում այդ դպրոցների աշակերտների ծնողները. հնարավոր է ստիպված լինեն գյուղերից տեղափոխվել, որ երեխաները ստիպված չլինեն մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել ամեն օր: Շիրակի մարզպետը վստահեցնում է, որ լուծումներ են փնտրում:
    09:10
    05.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ցայտնոտի մե՞ջ է ՔՊ-ն. ահ ու սարսափը թաքցնող ինքնավստահության դիմակներ
    Խաչ քաշելով բոլոր սոցհարցումների ու միջազգային կազմակերպությունների զեկույցների վրա, որոնք արձանագրում են իրենց վարկանիշի սրընթաց անկումը՝ ՔՊ-ականները գործի են դրել չարչկված թեզը՝ հաղթելու ենք: Ըստ շատ սոցիոլոգների՝ իշխող ուժն ուզում է այսպես գցել մարդկանց դիմադրության ոգին ու ստիպել ընտրությունների չգնալ: Ընդդիմությունը նկատում է, որ սին է իշխանության հաղթելու վստահությունը: Եթե նրանք այդքան հանգիստ լինեին այդ հարցում, նյարդային ու ջղաձիգ չէին լինի:
    09:00
    05.03.26
    Ավելին