Լրահոս

2026-03-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքը ցանկանում էր Ռուսաստանի փլուզումը ուկրաինական վարչակարգի ձեռքերով․ Լավրով
    «Ուկրաինական վարչակարգի ձեռքերով Արևմուտքի կողմից նախապատրաստված և ի վերջո սանձազերծված՝ Ռուսաստանի դեմ պատերազմի նպատակն է թուլացնել... ռազմավարական պարտություն հասցնել մեր երկրին։ Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դրա հետևում թաքնված է... մեր երկիրը փլուզելու առավելագույն ցանկությունը», - ասել է Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով դեսպանական կլոր սեղանի ժամանակ։
    12:54
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանին պատկանող (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Տուֆագործների 39բ) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ - սննդի կառույցի առաստաղին եղել են կեղտի կուտակումներ, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը, - դուռը պատված չի եղել չներծծվող, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:
    12:48
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ թեզերը զանգվածային զեղծարարության զինանոցն են կազմում, կարճ՝ ԶԶԶ. Արթուր Խաչատրյան
    ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
    12:41
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թուրքիայի վրա հարձակում չի՞ եղել. պատերազմի 6-րդ օրը
    Հայլուր 12։30 Թուրքիայի վրա հարձակում չի՞ եղել. պատերազմի 6-րդ օրը
    12:30
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է․ Sputnik Արմենիա
    Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։
    12:15
    05.03.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.03.2026
    Մամուլի տեսություն 05.03.2026
    12:08
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քրդական խաղաքարտը․ պատերազմի նո՞ր փուլ․ Վարուժան Գեղամյան
    Այս տրամաբանությունից ելնելով կարծես թե վերջին ժամերին գործի է դրվում նոր «խաղաքարտ»` տարածաշրջանի քրդական գործոնը: Արդեն տարիներ ի վեր Իսրայելը և ԱՄՆ աշխատում ու աջակցում են քրդերին` բառի բուն իմաստով զինելով վերջիններիս: Այժմ, դատելով առկա տվյալներից, հարձակվողների ռազմավարական ծրագիրը մոտապես հետևյալն է. դրդել քրդական տարբեր զինված խմբերին (առաջին հերթին՝ Իրանի ներսում գործող մանր միավորներին) փաստացի զինված ապստամբություն բարձրացնել Իրանի հյուսիս-արևմուտքում (Թուրքիայի սահմանի երկայնքով), որը կհանգեցնի Իրանի ներսում քաոսի, ներէթնիկ բախումների ու արդյունքում կհանգեցնի երկրի փլուզման ու մասնատման։ Կից քարտեզում քրդերի բնակեցման մոտավոր վայրերն են (նարնջագույնով նշված):
    12:00
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քրդստանի արևելքում գտնվող Սուլեյմանիա նահանգում
    Ըստ նրա տեղեկությունների՝ թիրախավորված բազաներում հզոր պայթյուններ են որոտացել։
    11:54
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթ
    Մարտի 3-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահակետի ծառայողը նկատել է, որ հիմնարկի ընդհանուր օգտագործման լոգարանի տանիքին առկա է սպիտակ, կպչուն ժապավենով փաթեթավորված ներնետված փաթեթ: Ծառայողները, սահմանված կարգով զննության ենթարկելով փաթեթը, հայտնաբերել են 2 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
    11:52
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահից պատասխաններ է պահանջել Իրանի վերաբերյալ․ NYT
    Նա ցանկացել է իմանալ, թե ինչպես և ինչ պայմաններում կավարտվի գործողությունը։ Հրատարակությունը նշում է, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ առաջնորդներ, արտգործնախարարներ և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ վարչակազմը չունի Իրանում գործողության հստակ ծրագիր։
    11:43
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արագածոտնի մարզպետը հերքում է, թե հայտարարագրից դուրս գույք ունի
    Սոցցանցերում լուրեր են տարածվել, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին պատկանող մի շարք անշարժ գույքեր կան, որոնք նրա հայտարարագրում առկա չեն: Մասնավորապես, այդ տեղեկությունների համաձայն, Մովսիսյանին են պատկանում «Երևանում՝ Սունդուկյան փողոցի բնակարանը, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոց 14 շենքում ունեցած տարածքը, Երևանում Ա.Ավետիսյան փողոցի բնակարանը, Աշտարակում՝ 16-րդ թաղամասում հողատարածքը, Աշտարակում՝ Արտակի փողոցի հողամասերն ու առևտրի սրահը, Տիգրան Մեծ փողոցի սեփականությունը և այլն, ինչպես նաև Աշտարակ քաղաք Արտակի փողոցում հասարակական նշանակության բազմահահարկ շինություն է կառուցվում, որը նույնպես նրան է պատկանում»: Մենք տեղեկությունը ստուգելու ու պարզաբանում ստանալու համար պաշտոնական գրավոր հացմամբ դիմել էինք Սերգեյ Մովսիսյանին՝ հարցնելով, թե թվարկված գույքը իրեն կամ իր մերձավոր ազգականների՞ն են պատկանում: Մարզպետից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում եմ, որ ինձ պատկանող յուրաքանչյուր գույք ներկայացվում է իմ կողմից լրացվող ամենամյա հայտարարագրում»: Սերգեյ Մովսիսյանը հայտարարագել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն, բնակարան:
    11:38
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խելոք մնա..., դու խելոք մնա. վիճաբանություն՝ ԱԺ-ում
    Ազգային ժողովն այսօր՝ մարտի 5-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկված էր ընդհանուր առմամբ 29 հարց, որոնցից 25-ն արդեն քննարկվել է։ Այժմ ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության մասին հաղորդման քննարկումը։
    11:30
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա. Սերգեյ Բագրատյանը բորբոքվեց Քրիստինե Վարդանյանի խոսքից հետո
    ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բորբոքվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքից հետո։
    11:20
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձերը կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն է. Քրիստինե Վարդանյան
    ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    11:10
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
    11:00
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել «Երևան մոլում»
    Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան 9։00-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մոտ մեկ ժամ անց հրդեհը մարվել է։
    10:45
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատերազմն Իրանում կարող է տևել մինչև սեպտեմբեր․ Politico
    Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից պահանջել է ռազմական հետախուզության լրացուցիչ անձնակազմ՝ Իրանի դեմ գործողություններին առնվազն 100 օր, իսկ հավանաբար՝ մինչև սեպտեմբեր աջակցելու համար։ Հրատարակության համաձայն՝ խոսքը Տամպայում (Ֆլորիդա նահանգ) գտնվող հրամանատարության շտաբ լրացուցիչ հետախուզության սպաներ ուղարկելու մասին է, որը համակարգում է ԱՄՆ գործողությունները Մերձավոր Արևելքում։ Ինչպես նշում է Politico-ն, սա վարչակազմի կողմից հետախուզական անձնակազմի ընդլայնման առաջին հայտնի հարցումն է՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ։ Այսինքն՝ գործողությունը կարող է տևել զգալիորեն ավելի երկար, քան Թրամփի կողմից ի սկզբանե հնչեցված չորս շաբաթյա ժամկետը։ Պարբերականը հավելում է, որ անձնակազմի և ռեսուրսների հրատապ ավելացումը վկայում է այն մասին, որ «Թրամփի թիմը լիովին չէր կանխատեսել այն պատերազմի մասշտաբային հետևանքները, որն ինքն սկսել է Իսրայելի հետ միասին»։
    10:40
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիկին Ազարյան, ոչ թե «վարքաբեկել», այլ վարկաբեկել. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ական պատգամավորին հայոց լեզվի դաս տվեց
    Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
    10:38
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»․ «Հրապարակ»
    Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։
    10:33
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Մեկը մյուսին լրացնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։
    10:24
    05.03.26
    Ավելին