Լրահոս

2026-03-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղություն․ «Ուժեղ Հայաստան»
    «Նրանք, ովքեր ղեկավարում են, պետք է կարողանան ընդունել դժվար որոշումներ՝ որոշումներ, որոնք ազդում են մարդկանց կյանքերի վրա։ Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղություն»,- հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
    19:54
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա 4 վիրավոր
    Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած «BMW X1» մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։
    19:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ին կոչ է արել անկախ դերակատարում ունենալ Մերձավոր Արևելքի հակամարտությունում
    «Հղում անելով ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի ընթացիկ նախագահությանը՝ Փեզեշքիանը խմբին կոչ է արել անկախ դեր խաղալ Իրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու գործում»,- գրել է դեսպանատունը X-ի իր էջում։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև հայտնել է, որ Իրանի նախագահը «առաջարկել է Մերձավոր Արևելքի երկրներից ստեղծել անվտանգության տարածաշրջանային կառույց, որն ուղղված կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով և առանց օտարերկրյա միջամտության»։ Իրանի առաջնորդն ընդգծել է նաև, որ տարածաշրջանում պատերազմի և հակամարտության ավարտի անհրաժեշտ պայմանը «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիայի անհապաղ դադարեցումն է, ինչպես նաև երաշխիքները, որոնք ի զորու են կանխել դրանց կրկնությունը»։
    19:32
    21.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Ուզում եմ՝ անիծվեն. դաժան ծեծից մահացած 1-ամյա Ալեքսանի մոր վկայությունները
    5 օր կյանքի համար պայքարելուց հետո մահացել է դաժան ծեծի ենթարկված երեխան՝ 1 տարեկան 2 ամսական Ալեքսանը: Նա հոսպիտալացվել էր «կլինիկական մահ» ախտորոշմամբ: Վարույթ էր նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով: Դատախազությունը հայտնել էր, որ սպանության փորձից առաջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկվել փոքրիկը:
    19:20
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    44-օրյա պատերազմի մասնակիցը զենք-զինամթերք է հանձնել․ ՊՆ
    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները, դեպքի վայր մեկնելով, ջրատարի մեջ հայտնաբերել են պարկ։ Տարածքը պահպանության վերցնելուց հետո ՌՈ աշխատակիցները դեպքի մասին հայտնել են ՆԳՆ պարեկային ծառայությանն ու ոստիկանության ՀՈԳՎ Տաշիրի բաժին: Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։
    19:14
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել «կանաչ» տեխնոլոգիաներից և զարգացնել սեփական տնտեսությունը
    Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի «կանաչ» տեխնոլոգիաներից և զարգացնի սեփական տնտեսությունը՝ առանց հիմնվելու միջազգային կազմակերպությունների վրա։ «ՆԱՏՕ-ն կարող է փլուզվել, ՄԱԿ-ը ազդեցություն չունի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Համաշխարհային կարգի փլուզման մթնոլորտում ԵՄ-ն պետք է կենտրոնանա սեփական տնտեսական հզորության վրա, մոռանա անիմաստ «կանաչ» հիմարությունների մասին, որոնք քայքայում են մեր արդյունաբերությունն ու տնտեսությունը»,- վարչապետի խոսքերն է մեջբերել TASR լրատվական գործակալությունը։ Ֆիցոն հավելել է, որ ՆԱՏՕ-ն «կարող է փլուզվել ցանկացած պահի», և այդ գործընթացի սկիզբը կարող է դառնալ ԱՄՆ-ի դուրս գալը դաշինքի կազմից։
    19:03
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աղետալի ջրհեղեղ՝ Հավայիում․ նահանգապետը նախազգուշացնում է միլիարդավոր դոլարների վնասի մասին
    ԱՄՆ Հավայի նահանգում ջրհեղեղի վտանգի պատճառով շուրջ 5500 բնակիչ տարհանման հրահանգ է ստացել։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, հորդառատ անձրևներն արդեն տասնյակ տներ են ավերել։ Տեղի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ կարող է փլուզվել 120 տարվա վաղեմության ամբարտակը։ Նահանգապետ Ջոշ Գրինի կանխատեսմամբ՝ աղետի հասցրած վնասը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։
    18:50
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Փաշինյանը խայտառակեց ողջ երկիրը»․ փաստաբանը՝ Կաթողիկոսի տեղաշարժի արգելքի մասին
    Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է Փաշինյանի վարչակազմի կողմից։
    18:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ «Փաստինֆո»
    Հարկատուների հաշվին Երեւանի քաղաքապետարանը բոուլինգի առաջնություն է կազմակերպվել 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև։ «Փաստինֆո»-ն պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով ծախսվել է 3 միլիոն 398 հազար 328 դրամ։ Քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Սփորթ սերվիս» ՍՊ ընկերության հետ, որն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, իսկ տնօրենը Վլաս Դոխոլյանն է։ ՍՊ ընկերությունը հանդես է գալիս պետական գնումների մրցույթներում, մասնավորապես՝ բասկետբոլի լիգաների և մարզական միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Պայմանագրում նաև նշված է, որ այս ամենի շրջանակներում պետք է կազմակերպվեն նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Սպորտլանդիա», ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղավազքի մրցաշար, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության 2026 թվականի զորակոչային խաղեր, ՀՀ վարչապետի գավաթ սիրողական հեծանվավազքի մրցաշար, բոուլինգի առաջնություն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակայությամբ գործող 32 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջև։ Տեղեկանում ենք, որ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի միջև անցկացվող բոուլինգի մրցաշարի ժամանակ 80 մասնակիցներին պետք է տրամադրվեն խաղային մարզակոշիկներ և հիգիենայի պարագաներ, ապահովել հյուրասիրություն յուրաքանչոյւր փուլի ավարտին, յուրաքանչյուր մասնակցին հասնելու է 2 կտոր պիցցա, հավի 2 նագեթ, ֆրի, գազավորված ըմպելիք, ջուր, թեյ և սուրճ։
    18:36
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Անխղճաբար ծեծված փոքրիկը մահացավ. մայրը չգիտի՝ ինչպես է հուղարկավորելու որդուն
    Հայլուր 18։30 Անխղճաբար ծեծված փոքրիկը մահացավ. մայրը չգիտի՝ ինչպես է հուղարկավորելու որդուն
    18:30
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը քաղաքական հաշվեհարդար է․ քաղաքագետ
    Արդյունքում, Հայաստանը հայտնվում է անհարմար և խոցելի վիճակում՝ ի վիճակի չլինելով ապահովել իր հոգևոր առաջնորդի ներկայությունը տարածաշրջանային նշանակության իրադարձությանը։ Սա ոչ թե դիվանագիտական վրիպում է, այլ խայտառակություն, որի միակ պատասխանատուն Փաշինյանն է:
    18:15
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանում ավելի քան 8 հազար ռազմական թիրախ խոցելու մասին
    «Այս պահի դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 8 հազար ռազմական թիրախ, այդ թվում՝ Իրանի 130 նավ»,- հայտարարել է Քուպերը տեսաուղերձում, որը հրապարակվել է հրամանատարության X սոցիալական ցանցի էջում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն իրականացրել են ավելի քան 8 հազար մարտական թռիչք։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    18:00
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան
    Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:
    17:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ի վիճակի չէ թաքցնել». Զելենսկու վարքագիծը զարմանք է առաջացրել Արևմուտքում
    Նշվում է, որ կիևյան վարչակարգի ղեկավարը բախվել է ռազմաճակատում տիրող ծայրահեղ մռայլ իրավիճակի հետ։ «Բանակը հյուծված է, դասալքության մակարդակը՝ բարձր, իսկ ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությունը՝ նվազագույն։ Չեն հերիքում զինծառայողները, չի հերիքում զենքը, չի հերիքում մատակարարումը»,- գրում է Süddeutsche Zeitung-ը։ Բացի այդ, «լրացուցիչ աղետ» է դարձել Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որն էականորեն հարվածել է սպառազինության մատակարարումներին։ «Զելենսկին այլևս ի վիճակի չէ թաքցնել զայրույթը, հիասթափությունն ու հուսահատությունը»,- եզրափակվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար կոմպրոմիսների գնալու՝ կիևյան վարչակարգի ղեկավարի անցանկությամբ։ Ինչպես ընդգծել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ «շատ ավելի դժվար է գործարք կնքել», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար, իսկ ռազմաճակատում տիրող դինամիկան «մեզ համար դրական է»։
    17:36
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջարկում ենք ելակ hակաօդային համակարգը փոխարինել նոր, պաշտպանված երկնքով․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
    Հիմա հարց, թե ինչ եք ցանկանում դուք․ մի տեղ ելակ, պարտություն և թուլություն, թե ուժեղ համակարգ, պաշտպանություն և, վերջապես, երկար ու կայուն խաղաղություն»,- ասել է Պետրոսյանը։
    17:30
    21.03.26
    Ավելին
  • Մշակույթ
    Ֆրանսերենի տոն է Հայաստանում. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը
    Ֆրանսերեինի տոն է Հայաստանում: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մասին Աննա Գյուլնազարյանն է պատմում:
    17:15
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել էներգետիկ բոլոր շուկաներից. Լավրով
    «Մեզ դուրս են մղում համաշխարհային էներգետիկ բոլոր շուկաներից։ Հետո կմնա միայն մեր սեփական տարածքը։ Ամերիկացիները կգան մեզ մոտ ու կասեն, թե իրենք կողմ են մեզ հետ համագործակցությանը։ Բայց եթե մենք պատրաստ ենք մեր տարածքում իրականացնել փոխշահավետ նախագծեր և ամերիկացիներին տրամադրել այն, ինչ իրենց հետաքրքրում է՝ հաշվի առնելով նաև մեր շահերը, ապա նրանք էլ պետք է հաշվի առնեն մերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում»,- ասել է Լավրովը «Հիշել ամենը» (Вспомнить все) հաղորդման եթերում։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «ողջունել և ողջունում են այն, որ Ռուսաստանին մարգինալացնում են եվրոպական էներգետիկ շուկաներում», և դա, ըստ նրա, «ամբողջ աշխարհում, բոլոր տարածաշրջաններում էներգետիկ գերիշխանության բացահայտ հավակնություն է»։ «Սա արտառոց իրավիճակ է՝ վերադարձ այն ժամանակներին, երբ միջազգային հարաբերությունների ոչ մի շրջանակ չկար։ Ուղղակիորեն ասվել է՝ Միացյալ Նահանգների շահերը գերակա են ցանկացած միջազգային պայմանավորվածությունից»,- եզրափակել է նախարարը։
    17:00
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հայտարարել է իսրայելական F-16-ի ոչնչացման մասին
    Ըստ նրանց տվյալների, որոնք մեջբերում է Tasnim գործակալությունը, թռչող սարքի ոչնչացումը տեղի է ունեցել անցած գիշեր։ Այս կործանիչը դարձավ երրորդը, որը խոցվել է մարտական գործողությունների սկզբից ի վեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
    16:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոնդոնը «շահերի սպառնալիք» է անվանել Հնդկական Օվկիանոսի բազայի վրա հարձակումը
    Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազայի վրա հարձակման մասին, որն օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ավելի վաղ՝ շաբաթ օրը, հայտնել էր իրանական Mehr գործակալությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու։ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել է, որ Իրանը հարձակվել է երկու բալիստիկ հրթիռով։ Չագոս կղզեխմբի, որտեղ գտնվում է բազան, հեռավորությունը Թեհրանից գերազանցում է 5 հազար կիլոմետրը։ «Իրանի հարվածները ողջ տարածաշրջանում… սպառնալիք են ներկայացնում բրիտանական շահերին և բրիտանական դաշնակիցներին»,- ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ, որը մեջբերում է Sky News-ը։ Պնդվում է, որ բրիտանական ՌՕՈւ-ն պաշտպանում է «մեր ժողովրդին և անձնակազմին տարածաշրջանում»։ Նախարարության ներկայացուցիչը խոստովանել է, որ Լոնդոնը թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները «սահմանափակ պաշտպանական գործողությունների» համար։
    16:33
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը: Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:20
    21.03.26
    Ավելին