Լրահոս
2025-09-12
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարեւոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:Ավելին09:2012.09.25
2025-09-11
-
ԻրավականՇիրակի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչ 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 6 տարաներում լցված օղի և կոնյակ, տարբեր տարողությամբ 76 օղու շիշ, օղու 47 պիտակ և 48 «QR» կոդ: Կատարվում է նախաքննություն:Ավելին23:5811.09.25 -
ՔաղաքականԱնխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը. Արմեն ԱյվազյանԿրկին հիշեցնում եմ` ս.թ. օգոստոսի 18-ին «Ֆեյսբուք»-ում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6–7 օրը մեկ։Ավելին23:4511.09.25 -
ԻրավականԵրեք անմեղ զինծառայողի դատապարտել էր ցմահ ազատազրկման, հետագայում տղաներն արդարացվեցին․ իրավապաշտպան«Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սա կենսագրություն է։Ավելին23:4211.09.25 -
ՄիջազգայինԳազայում մեկ օրում 70-ից ավելի զոհ է գրանցվել, սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ըԲացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից և թերսնումից ևս 7 մարդ է մահացել։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 411-ի, որոնցից 142-ը երեխաներ են։Ավելին23:3011.09.25 -
Հասարակական«ՎԱԶ 21-07»-ը հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։Ավելին23:1911.09.25 -
ՔաղաքականԴիզված ունեցվածք, «դզված» պաշտոնյաներ. բնում չխեղդված կոռուպցիան պոզով-պոչով մտել է ՔՊՖինանսների նախարարի 1 մլրդ դոլար անտոկոս վարկը, արտգործնախարարի 280 հազար դոլարանոց առանձնատունը, Երևանի քաղաքապետի մոր ու հոր 690.000 դոլարանոց առանձնատները. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվության քննարկումը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հարստացրել է իշխանականների ունեցած-չունեցածի մասին տվյալներով՝ բաց չթողնելով նաև վարչապետի ծախսերը. կառավարական առանձնատների սպասարկման ծախսերը ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով՝ 2024-ին հասնելով 603 մլն դրամի:Ավելին23:1511.09.25 -
ՍփյուռքԿարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ ԱԱրամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունել է «Մանուկների աստվածաշունչը միասին կարդանք և պատմենք» գրքի հրատարակությունը․ «Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2025-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Քուէյթի եւ Ծոցի երկիրներու Սուրբ Գրոց Ընկերակցութեան ներկայացուցիչ դոկտ. Հրայր Ճէպէճեան: Ան Նորին Սրբութեան ներկայացուց վերջերս հրապարակուած «Մանուկներու Աստուածաշունչը Միասին Կարդանք Եւ Պատմենք» գիրքը: Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ողջունելով յիշեալ հրատարակութիւնը՝ իր գնահատանքը յայտնեց Սուրբ Գրոց Ընկերակցութեան՝ Սուրբ Գիրքի տարածման մէջ իր բերած կարեւոր ներդրումին, ինչպէս նաեւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ շարունակուող գործակցութեան համար: Յայտնենք, որ յիշեալ հրատարակութիւնը Միջին Արեւելքի հայ վարժարաններուն ու կիրակնօրեայ դպրոցներու աշակերտներուն տրամադրութեան տակ պիտի դրուի ազգային առաջնորդարաններուն ճամբով»:Ավելին23:0011.09.25 -
ՀասարակականԵրևանում վնասել են թանկարժեք «Mercedes»-ը, ապա հայտնի գործարարի որդու անվամբ հաշվառված «Porsche»-ով դիմել փախուստիՍեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:4511.09.25 -
ՔաղաքականԱրսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Ղարիբյանին Լոռու մարզպետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արսեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:Ավելին22:4211.09.25 -
ՔաղաքականԿարեն Սեդրակյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք՝ Սեդրակյանը ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2025-ի մայիսին։Ավելին22:3811.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառովՆշվում է, որ Մանդելսոնին ազատել են ԱՄՆ-ում մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի բացահայտումից հետո:Ավելին22:3011.09.25 -
ԻրավականԹալանել են նախկին պատգամավորի եղբոր տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույցԴեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:2411.09.25 -
ԻրավականԴուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով․ ԽուդոյանՓաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Այսօր ԱԺ-ում էլի ակտիվացել էին տեղեկատվական ահաբեկիչները, հին ստերն էին բերում, արդեն բացահայտված կեղծիքներին նոր մեկնաբանություններ էին տալիս, մեկն էլ միտք երկնեց, որ դե եթե փաստաբանները այլ նյութերի մասին բան չեն ասել, ուրեմն մնացած ամեն ինչ նորմալ է: Չէ, չսիրելիներ, այդքան մի շտապեք, նոր բաներ էլ են լինելու, ուղղակի մոլորության մեջ մի ընկեք, որ պաշտպանական մարտավարությունը պիտի կառուցվի ձեր քմահաճույքով: Առաջնայինը, որ անհրաժեշտ էր այս փուլում, արդեն արվել է` ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք: Մնացածը` շուտով»:Ավելին22:1511.09.25 -
ԻրավականԱրքունիքը ունի իր ընտրյալներին․ Կոչուբաև«Իշխանափոխությունից հետո դատաիրավական համակարգում տեղի ունեցած միակ դրական բարեփոխումն է։ Սա հնարավորություն կտա, վերաքննիչ ատյանին նորմալ աշխատել։Ավելին22:0011.09.25 -
ՔաղաքականՍպես անպատկառ բան ո՞վ է տեսել. Գյումրիի քաղաքապետը վստահ է՝ ՔՊ-ի մակույկը ծակվել էԱղմկոտ ձերբակալություն է եղել այսօր առավոտյան: 2,5 ու 10 տարեկան երեխաների աչքի առաջ 10 ուժայիններ ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն: Սպարտակ Ղուկասյանին, ըստ Քննչական կոմիտեի, մեկ ու կես տարվա վաղեմությամբ մի դեպքի համար են ձերբակալել, ըստ Վարդան Ղուկասյանի՝ 90 000 դրամի խճի համար են բերման ենթարկել՝ իրավական իմաստով, բայց իրականում քաղաքական պատճառներ է տեսնում Ղուկասյանը:Ավելին21:4511.09.25 -
ՔաղաքականԻշխանությունը գնում է բանակը կրճատելու և թուլացնելու ճանապարհով․ Վիտալի Մանգասարյան«ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության տևողության կրճատումը 24 ամսից դարձնել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Թեև նախագիծը ներկայացվում է որպես ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում, այն իրականում լուրջ մտահոգությունների և ռիսկերի տեղիք է տալիս, հատկապես մեր տարածաշրջանում և աշխարհում տիրող ներկայիս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում։Ավելին21:3011.09.25 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետՍեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Նախարար Պապիկյանը նշել է, որ այս գործընթացներում շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են բանակի և հասարակության միջև վստահության բարձր մակարդակի ապահովումը: Հանդիպման ավարտից հետո Հանրային խորհրդի անդամները ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմական ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնանյութական բազային: Հանրային խորհրդի անդամները խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ նախորդ օրերին այցելել էին նաև ՊՆ ուսումնական զորամասեր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:Ավելին21:1911.09.25 -
ՔաղաքականՏականքությունը արդարացնելու փորձ կամ քանի՞ մարդ կհավաքվի Ալեն Սիմոնյանի նկարի մոտ և ի՞նչ նպատակովՀայաստանին խաղաղություն բերածի վստահությամբ լրագրողների հետ խոսող Ալեն Սիմոնյանը վստահ է, որ փողոցում դրած իր լուսանկարի մոտ ավելի շատ մարդ կհավաքվի, քան ընդդիմության շուրջ: Սիմոնյանի վստահությունը արդարացրել են «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած մարդիկ, բայց՝ մասամբ:Ավելին21:1511.09.25 -
ՔաղաքականԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը: Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:Ավելին21:1011.09.25