Լրահոս
Քաղաքական
21:45
11.09.25
178

Սպես անպատկառ բան ո՞վ է տեսել. Գյումրիի քաղաքապետը վստահ է՝ ՔՊ-ի մակույկը ծակվել է

Աղմկոտ ձերբակալություն է եղել այսօր առավոտյան: 2,5 ու 10 տարեկան երեխաների աչքի առաջ 10 ուժայիններ ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն: 

Սպարտակ Ղուկասյանին, ըստ Քննչական կոմիտեի, մեկ ու կես տարվա վաղեմությամբ մի դեպքի համար են ձերբակալել, ըստ Վարդան Ղուկասյանի՝ 90 000 դրամի խճի համար են բերման ենթարկել՝ իրավական իմաստով, բայց իրականում քաղաքական պատճառներ է տեսնում Ղուկասյանը: