Լրահոս
Հասարակական
23:19
11.09.25
1 773

«ՎԱԶ 21-07»-ը հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, զինվորականները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից 2-ին ձորից պատգարակով շտապօգնությանն են մոտեցրել փրկարարները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Շամշյանի տեղեկություններով՝ բոլորն ընտանիքի անդամներ են։