Լրահոս

2025-09-11
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի. ԱՄՆ-ն մեղմացրել է Մինսկի նկատմամբ որոշ պատժամիջոցներ
    Դոնալդ Թրամփն ավելի վաղ բանտարկյալների ազատ արձակման հարցով դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ի պատասխան Լուկաշենկոյի ժեստի՝ ԱՄՆ-ն կմեղմացնի Բելառուսի ազգային ավիաընկերության՝ Բելավիայի նկատմամբ պատժամիջոցները:
    18:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նոր հարված՝ բանակին. զինծառայության ժամկետը ուզում են կրճատել ընտրական տարում
    Հայլուր 18։30 Նոր հարված՝ բանակին. զինծառայության ժամկետը ուզում են կրճատել ընտրական տարում
    18:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բազմաբնակարան շե՞նք, թե՞ առանձնատուն․ ինչ է իրականում կառուցում Մարությանը՝ Մոնումենտում. Civilnet.am
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում հայտարարել է, թե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք է կառուցում։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը: Ավինյանը այս պնդումն արեց՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթին, որը հիշեցրել էր իշխանությունների՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին նախկին հայտարարությունները և դրա համատեքստում ներկայացրել «Հետքի» հետաքննությունից լուսանկար, որում Տիգրան Ավինյանի հոր՝ Սևանում կառուցվող առանձնատունն էր։ «Հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածենք այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք։ Այդ հարցն ինձ շատ հուզում է»,- հայտարարեց Ավինյանը։ Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամ էր ընտրվել՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը և հետագայում դառնալով խմբակցության ղեկավար, սակայն 2024-ի փետրվարին նա զրկվեց ավագանու մանդատից։ #CivilNetCheck-ը գնացել է Հայկ Մարությանի՝ Մոնումենտում «բազմաբնակարան շենքի» հետքերով։ Երևանում շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է նախագծման և շինարարության թույլտվություն, որը տրամադրում է քաղաքապետարանը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իսկապես Արաբկիր վարչական շրջանում կառուցում է բնակելի տուն, որը, սակայն, պարզվում է բազմաբնակարան շենք չէ, ինչպես նշում է Ավինյանը։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբակցության անդամ Հայկ Մարությանը եռահարկ տուն է կառուցում։ Թորոսյանի խոսքով՝ Մարությանն այն կառուցում է ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ իր երեխաների համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
    18:27
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել․ Գեղամ Մանուկյան
    Այս կառավարությունն անցնող տարիներին որեւէ գործնական քայլ չի իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հարցում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Բազմաթիվ առիթներով պաշտպանության նախարարի ներկայությամբ քննադատության ենք ենթարկել, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկվող մեր քաղաքացիների, և ֆիզիկական, և հոգեբանական, և առողջական պատրաստվածությունը լուրջ խնդրահարույց է։ Այս նախագծում նշվում է ատեստացիայի հիման վրա աշխատավարձների բարձրացման մասին, բայց ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակ վերածելու հիմնախնդիրը և դրա համար կարևորագույն հարցը ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումն է, որը կարող է լինել միայն բազային աշխատավարձի փոփոխությամբ։ Շատ հաճախ տարբեր պատճառներով պայմանավորված մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր մեր հայրենակիցներ չեն կարողանում այդ ատեստացիայի արգելքը հաղթահարել և նրանց աշխատավարձը շարունակում է մնալ ցածր»,–ասաց նա։ Գեղամ Մանուկյանը շատ լավ մշակված նախընտրական քայլ անվանեց ծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձնելու նախագիծը. «Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։ Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ։ Հապճեպությունը այս նախագծի այն է, որ երբ որ որեւէ օրենք մշակում են, ուսումնասիրում են, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ և փոփոխությունների փաթեթով են բերում։ Անցած տարվա փետրվարին Հայկ Սարգսյանի հայտնի նախագիծն էր բանակից խուսափածների վերաբերյալ, որտեղ ուրիշ ժամկետ է նշվում, 24 ամիս չծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ, 18 ամիս ծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ։ Բացի այդ, այս նախագծում չկա, որ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականին զորակոչված այսօր ծառայող զինվորների վրա։ Ստացվում է, որ 2026 թվականի ամռանը զորակոչվելու է պայմանական Գեղամ Մանուկյանը, որը ծառայելու է մեկ տարի ու իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Սա հոգեբանական պրոբլեմ է, չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում»,–ասաց նա։ Հարցին՝ իրենք դե՞մ են քվեարկելու նախագծին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Եկեք դեռ չշտապենք, որովհետև Ազգային ժողով մուտք չի եղել։ Կան խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն, հստակեցվեն, անորոշություններ չլինեն և նաև հաշվի առնեն անվտանգային գործոնները»։
    18:20
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Միկա տուն-ռեստորան»-ի արտադրական գործունեությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Միկա տուն-ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան, 3-րդ փողոց, 35 տուն): Այսպես՝ սննդի կառույցները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք և ախտահանում, հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող, ախտահանվող նյութերից: «Միկա տուն-ռեստորան» ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    18:15
    11.09.25
    Ավելին
  • Առողջապահական
    Նույնիսկ քաղցկեղով տառապողներին են տուն ուղարկում. ինչո՞ւ է տարվա կեսին «ավարտվում» պետպատվերը
    Առողջապահության պետպատվերների հետ խնդիրների են բախվում հազարավոր ծանր հիվանդներ՝ արդեն տարվա կեսին: Անգամ քաղցկեղով տառապողներն են մնում առանց բուժաջակցության այն դեպքում, երբ քաղցկեղի դեմ բուժումը անվճար է: Առողջապահության փորձագետները նշում են, որ նախարարությունը ճիշտ չէ բաշխում գումարը:
    18:09
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռիում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
    Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Անդրեյ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
    18:00
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիրներին կալանքներ տված Արմեն Դանիելյանը ՔՊ սրտի միակ և անփոխարինելի դատավորն է այլևս․ Խամոյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերաքննիչի «շենքի պարունակության» 7 ամյա ծառայությունը ՔՊ-ն, ի վերջո, գնահատեց, և այն Արմեն Դանիելյանը, ում դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, այսօր ընտրվեց Վճռաբեկի դատավոր։ Քաղաքական բազմաթիվ գործերով ընդդիմադիրներին կալանքներ տված Արմեն Դանիելյանը ՔՊ սրտի միակ և անփոխարինելի դատավորն է այլևս։ Իսկ ինչ էին ասում Դանիելյանի մասին՝ ստորև, երբ նա նախկին իշխանությանն էր ծառայում և կալանքի էր տանում Նիկոլ Փաշինյանի ընկերներին։ Հ.Գ. Շարունակում եմ պնդել, որ Դանիելյանի իրական տեղը ՄԻԵԴ-ն է, Եվրոպան պետք է ճանաչի մերօրյա իրավունքի «Մխիթար Գոշին»»:
    17:56
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի
    Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնակությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։
    17:50
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում
    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ Տերյան - Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան - Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
    17:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից․ Տեր-Պետրոսյան
    «Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը:
    17:34
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր
    ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2024-2025 թվականների ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված գույքը։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը, մի շարք անձանց օժանդակությամբ, 2024 թվականի դեկտեմբերին 1.600.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացուն պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում: Այդ կերպ հիշյալ պաշտոնատար անձը, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը։ Բացի այդ, նույն պաշտոնյան 2025 թվականին 70․000 ՀՀ դրամով նախապատրաստվել է վաճառել իրեն վստահված՝ մեկ այլ անձին պատկանող 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ մոպեդը, սակայն այն չի հանձնել գնորդին, ուստի իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել։ Վերը նշված պաշտոնատար անձը տարբեր ժամանակահատվածներում վաճառել է նաև մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում՝ այդ կերպ դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված գույքը: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրանց օժանդակած երկու անձանց: Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ևս մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:30
    11.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Փող՝ Ուկրաինային, զենք՝ Լեհաստանին. Ռուսաստանի հնարավոր հարձակմանն է պատրաստվում ՆԱՏՕ-ն
    Չնայած Մոսկվան բացառում է, թե իրենց անօդաչուներն են հատել սահմանն ու հայտնվել Լեհաստանի տարածքում՝ լարվածությունը այդ իրադարձության շուրջ չի թուլանում: Եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ն իրար հետևից հայտարարել են Լեհաստան զենք տեղափոխելու մասին: ԱՄՆ Կոնգրեսն էլ հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության չափը՝ 400 մլն դոլար կտան Կիևին զինելու համար:
    17:25
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    17:15
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ Առինջի «Գ» թաղամասում․ պատճառը հայտնի է
    Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին  տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
    17:00
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման համար կդիմենք Եվրոպական դատարան․ Զարուհի Փոստանջյան
    Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում քննության կառնվի Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի վերացման հարցը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ստեփան Սամվելյանի կալանքի իրավաչափության և նրա առողջական վիճակի համատեղելիության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կողմերի համար սահմանել է ժամկետ` մինչև այսօր։ Եթե այսօր դատարանը չկայացնի Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման վերաբերյալ որոշում, ապա հարցը կլուծվի Եվրոպական դատարանում։ Հրավիրվում եմ լրատվամիջոցների ուշադրությունը՝ ներկա լինելու դատական նիստին և լուսաբանելու վերոնշյալ գործընթացը»։
    16:53
    11.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Բանակն ուժեղացնում է ճնշումները Նեպալի արյունոտ փողոցներում. պարետային ժամը շարունակվում է
    Նեպալում անկարգությունների պիկը նվազել է, սակայն պարետային ժամը դեռ պահպանվում է: Ազգային բանակն է փորձում կարգուկանոն հաստատել երկրի փոթորկված փողոցներում: Նեպալի բանակն ու ցուցարարները ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում համաձայնություն ունեն. առաջարկում են Գերագույն դատարանի նախկին ղեկավար Սուշիլա Կարկիի թեկնածությունը:
    16:49
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներթափանցման փորձ
    ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքրել էր 5 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    16:45
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր, ազդեցիկ ձև՝ հայկական գյուղը ոտքի հանելու. «Մեր ձևովը»՝ Աչաջուրում
    Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ներկայացրել են համայնքի հանրային նշանակության օբյեկտների վերակառուցման և զարգացման՝ իրենց մշակած պլանը: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին աչաջուրցիները պատմել են, որ ամենասուր խնդիրներից մեկը խմելու և ոռոգման ջուրն է: Գյուղացինեը նաև բողոքել են, որ միջգյուղական ճանապարհը սողանքային գոտում է։
    16:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
    Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի որոշման առնչությամբ Հայաստանի պատվիրակությունը, ԵԱՀԿ կանոնակարգի IV.1(A)6 դրույթի համաձայն, ցանկանում է հանդես գալ հետևյալ մեկնաբանող հայտարարությամբ։ Հայաստանը, Ադրբեջանի հետ համատեղ, նախաձեռնել է սույն Որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։ Նախաստորագրմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ովքեր նաև ստորագրել են Համատեղ Հռչակագիր։ Համատեղ Հռչակագրում արձանագրվել է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ, «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո, վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։ Այս իրողության համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների ենթարկման հանգամանքը»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։ Շնորհակալություն»։
    16:25
    11.09.25
    Ավելին