Լրահոս
2025-09-11
-
ԱշխարհԲալիում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի125 փրկարար ներգրավված են անհետ կորած երկու անձի որոնողական աշխատանքներում։Ավելին13:4511.09.25 -
ՄիջազգայինԿրակոց՝ կոկորդին. ԱՄՆ-ում սպանել են Թրամփի ամենահնչեղ ձայներից մեկինԹրամփի ջերմեռանդ գաղափարակից Չարլի Քըրքի սպանությունից հետո Սպիտակ տունը խոնարհել է Միացյալ Նահանգների դրոշը: 31-ամյա պահպանողական ակտիվիստը, որը նախագահ Թրամփի մտերիմն է, սպանվել է ուսանողական մի մեծ հավաքի ժամանակ: Մարդասպանի մասին ոչինչ դեռ հայտնի չէ: Կրակոցից րոպեներ անց ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, սակայն հարցաքննությունից հետո բաց է թողել:Ավելին13:3011.09.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք. քաղաքապետարանԵրթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին13:1811.09.25 -
ՔաղաքականՀայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին չի քննարկվում․ Ալեն Սիմոնյան«Ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին մեզ մոտ չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, դրա հետ կապված որևէ նոր բան չեմ կարող ասել»,-ասել է ՍԺ նախագահը։Ավելին13:0811.09.25 -
ԻրավականԳալուստ Երոյանը փնտրվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թ. ծնված Գալուստ Երոյանը: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին13:0011.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին12:5011.09.25 -
ՀասարակականՉարենցավանում «Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայում հանկարծամшհ է եղել. այսօր պետք է տեղի ունենար նրա տղայի հարսանեկան արարողությունըԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։Ավելին12:4511.09.25 -
ՔաղաքականՀայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում․ «Ազատություն»Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ: Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին12:3411.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Դաժան սպանություն, որ ցնցել է աշխարհը. ԱՄՆ-ում կրակել են Թրամփի մտերիմի կոկորդինՀայլուր 12։30 Դաժան սպանություն, որ ցնցել է աշխարհը. ԱՄՆ-ում կրակել են Թրամփի մտերիմի կոկորդինԱվելին12:3011.09.25 -
ՔաղաքականԱյն, ինչ դուք անում եք դատարանների հետ՝ իրավական ցինիզմ է․ Էլինար ՎարդանյանԻնչպե՞ս է լինում, որ քաղաքական հետապնդումների ժամանակ Սահմանադրությունը, իրավունքը, օրենքը ընդհանրապես մոռանում եք։ Ազգային Ժողովում նման հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թեկնածուներին։ ««Ծառայամիտ» բնորոշումը շատ ճիշտ բնութագրում է այսօրվա մեր որոշ դատավորների որակը։ Այսօրվա ձեր արդարադատությունը պարզապես ցինիկ արդարադատություն է, տպավորություն է, որ վիրավոր մարմնին անընդհատ հարվածներ են հասցնում։ Ամենակախյալ դատարաններին այսօր առաջ են մղում։ Այն, ինչ դուք անում եք դատարանների հետ՝ իրավական ցինիզմ է»,- նշեց նա։Ավելին12:2611.09.25 -
ԱշխարհԹրամփը կարգադրել է Չարլի Քըրքի սպանության առնչությամբ ամբողջ երկրի տարածքում խոնարհել ԱՄՆ դրոշները«Սքանչելի և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանն ավելի լավ չէր հասկանում և նրա ապրումներին հաղորդակից չէր այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հիանում էին բոլորը, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ», -գրել է Թրամփը Truth Social հարթակում։Ավելին12:1911.09.25 -
Մամուլի տեսությունՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ): Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես՝ չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները, չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք, չի եղել հանդերձարան անձնակազմի համար: Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:Ավելին12:1511.09.25 -
ՄիջազգայինԼեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնումՄասնավորապես, սահմանափակումներ են գործելու Բելառուսի և Ուկրաինայի սահմաններին մոտ հատվածում քաղաքացիական թռիչքների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչուների համար։ Սահմանափակումները չեն վերաբերի ռազմական թռչող սարքերին։Ավելին12:0011.09.25 -
ՔաղաքականԱննա Գրիգորյանը ջախջախում է «Հեղաշրջման գործի» պաշտոնական վարկածըԱննա Գրիգորյանը ջախջախում է «Հեղաշրջման գործի» պաշտոնական վարկածըԱվելին11:5111.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 11.09.2025Մամուլի տեսություն 11.09.2025Ավելին11:4811.09.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնող հանցավոր խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ», «Մարիխուաննա», «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Բացի դրանից՝ Ա․Ա․-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.47 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։ Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Ա.-ն առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով: Այսպիսով, Ա.Ա.-ի և մի խումբ անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 29 մլն 292 հզր 406 ՀՀ դրամ գումար: Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4511.09.25 -
ՔաղաքականՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիրԻնչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:Ավելին11:4011.09.25 -
ՔաղաքականՈղջ իրավական համակարգը այսօր ծառայում է մեկ անձի․ Արծվիկ ՄինասյանՀայաստանի անկախության առաջին օրից սկսած դատական անկախ իշխանության ձևավորումը մշտապես եղել է կենտրոնական հարցերից մեկը և երբեք այն չի բավարարել այն համընդհանուր պահանջին, որի ներքո պետք է անկախ դատական իշխանությունը գործեր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն դատարանների, դատական մարմնի անկախության երաշխավորը Հանրապետության նախագահն էր։ Հանրապետության նախագահն էր նշանակում, ազատում, համաձայնություն տալիս կալանավորման դատավորներին, Արդարադատության խորհրդի առաջարկի եզրակացությունների հիման վրա։ Արդարադատության խորհուրդը ղեկավարում էր ՀՀ նախագահը խորհրդի կազմում 14 անձ էր նշանակվում, որն ամբողջությամբ նախագահի պատասխանատվության, պարտականության և լիազորությունների տիրույթում էր, հետևաբար, դժգոհությունը այն ժամանակ առաջնային մանդատով օժտված պետության գլխից՝ Հանրապետության նախագահից չափազանց մեծ էր։ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նաև Եվրո ԵԽԽՎ-ի անդամակցության և մի շարք այլ բարեփոխումների անհրաժեշտությամբ էական փոփոխություններ տեղի ունեցան, հատկապես Արդարադատության խորհրդի կազմավորման հարցում, երբ որ Արդարադատության խորհուրդը այլևս չէր գտնվում անմիջականորեն նախագահի հսկողության տակ»-ասաց նա՝ ընդգծելով, որ արդյունքում ՀՀ նախագահը չէր այլևս դատարանների անկախության երաշխավորը, այլ այդ անկախությունը պետք է երաշխավորվեր Սահմանադրության և օրենքների հիման։Ավելին11:3711.09.25 -
ՄիջազգայինՂազախստանում ոսկու անօրինական արդյունահանման համար 19 օտարերկրացի է ձերբակալվելԸստ գերատեսչության՝ հանքի տարածքում հայտնաբերվել և առգրավվել են էքսկավատորներ, բուլդոզեր և այլ սարքավորումներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։Ավելին11:3411.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․6 դրամ:Ավելին11:2511.09.25