Լրահոս

2025-09-11
  • Քաղաքական
    Նոր, ազդեցիկ ձև՝ հայկական գյուղը ոտքի հանելու. «Մեր ձևովը»՝ Աչաջուրում
    Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ներկայացրել են համայնքի հանրային նշանակության օբյեկտների վերակառուցման և զարգացման՝ իրենց մշակած պլանը: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին աչաջուրցիները պատմել են, որ ամենասուր խնդիրներից մեկը խմելու և ոռոգման ջուրն է: Գյուղացինեը նաև բողոքել են, որ միջգյուղական ճանապարհը սողանքային գոտում է։
    16:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
    Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի որոշման առնչությամբ Հայաստանի պատվիրակությունը, ԵԱՀԿ կանոնակարգի IV.1(A)6 դրույթի համաձայն, ցանկանում է հանդես գալ հետևյալ մեկնաբանող հայտարարությամբ։ Հայաստանը, Ադրբեջանի հետ համատեղ, նախաձեռնել է սույն Որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։ Նախաստորագրմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ովքեր նաև ստորագրել են Համատեղ Հռչակագիր։ Համատեղ Հռչակագրում արձանագրվել է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ, «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո, վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։ Այս իրողության համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների ենթարկման հանգամանքը»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։ Շնորհակալություն»։
    16:25
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ հայրը 2 որդիների հետ վիճաբանել է 2 քաղաքացու հետ․կան ձերբակալվածներ
    Օգոստոսի 31-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հայանիստի վարչական ղեկավարի աշխատավայրի մոտ կռիվ է։
    16:15
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
    Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնացել է 66 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լուսինե Աբգարյան՝ 1 կողմ, Արմեն Դանիելյան՝ 65 կողմ, Նելլի Բաղդասարյան՝ 0 կողմ։
    16:09
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ
    «Լեհաստանի վրա հարձակումից հետո ես ուրախ եմ ներկայացնել այս օրինագիծը, որը կվերականգնի «Ջեքսոն-Վենիկի» օրենքի գործողությունը Ռուսաստանի նկատմամբ՝ դադարեցնելով ողջ առևտուրն այս ահաբեկչական դիկտատուրայի հետ», - գրել է կոնգրեսականն X սոցիալական հարթակում։
    16:00
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ․ գործարար
    Գործարար Սամսոն Գրիգորյանը գրում է. «Ոսկու 1 գրամի արժեքը հաստատուն քայլերով մոտենում է 120$-ին (այս պահին 117$)։ Վերջին 20 տարում ոսկին թանկացել է 600% կամ 6 անգամ՝ 20$-ից դառնալով համարյա 120: Չի կարող վրան թվեր տպված թուղթը, կամ էլեկտրոնային երևակայելի փողը երբևէ փոխարինել իրական, դարավոր վճարային միջոցին։ Դարեր շարունակ ոսկին է եղել աշխարհի վճարային ամենաընդունելի և տարածված միջոցը։ Հետո որոշեցին համահավասար փող տպել և դրանով շարունակել վճարումները։ Հետո որոշեցին, որ կարելի է փողը ոսկուց կտրել։ Հետո, որ կարելի է ուզածիդ չափ փող տպել։ Հետո՝ զահլա կա, բերեք էլ չտպենք, էլեկտրոնային կանենք, ինչ թիվ կուզենք-կնկարենք։ Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ այսինքն ուղղակի փող տպելով ու նկարելով, անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ։ Իրականում կյանքը թանկացել է ճիշտ այնքան, որքան թանկացել է ոսկին, իրականում փողն արժեզրկվել է ճիշտ այնքան, որքան անգամ թանկացել է ոսկին։ Սա մի նորարական ճորտատիրական համակարգ է, որի միջոցով աշխարհի բնակչության 1%-ին է պատկանում աշխարհի ամբողջ ֆինանսական ռեսուրսների 80%-ը: Մարդիկ սնվելու, բուժվելու, հանգստանալու համար հետզհետե ավելի ու ավելի շատ պիտի աշխատեն, քան իրենց նախնիները, նրանց երեխաները ավելի, քան իրենք։ Մինչև, մի օր, միգուցե…»
    15:45
    11.09.25
    Ավելին
  • Իրավական
    Յանի ուզում է ասել՝ չագուչը ձեռքս է, ինչ ուզեմ՝ կանեմ. ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին
    Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի կիրառմամբ շորթման համար: Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, արդեն պատմել է լրագրողներին, թե ինչ հանգամանքներում են որդուն ձերբակելել:
    15:36
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Սկանդալային նոր ձերբակալություն. Գյումրիի քաղաքապետի որդին ինչի՞ համար է մեղադրվում
    Հայլուր 15։30 Սկանդալային նոր ձերբակալություն. Գյումրիի քաղաքապետի որդին ինչի՞ համար է մեղադրվում
    15:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերապատմում եմ Փաշինյանի մի հեքիաթ, որն արժի 6.5 միլիոն դոլար և 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ․ Գեղամ Մանուկյան
    Անցնում են տարիներ։ 25 թվականն է։ Դավթաշենում հարցնում եմ՝ ֆուտբոլի դպրոցը ո՞ւր է։ Պատասխանում են՝ չկա։ Ժաննա Անդրեասյանին հարցնում եմ՝ այդ մարզադպրոցները ո՞ւր են։ Ասում են՝ այս տարի նոր նախագծման պայմանագիր է կնքվել։ Այսինքն՝ երեք տարի անց դեռ նախագծերը չկան։
    15:26
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները
    Նախագահը ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:
    15:15
    11.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Մենք քեզ ամբողջ սրտով ատում ենք, Մակրոն. ֆրանսիացիները փողոց են դուրս եկել, քաոս է Փարիզում
    «Ամեն ինչ կարգելափակենք» շարժման կազմակերպած բողոքի ակցիաները Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 3-րդ օրն է՝ չեն հանդարտվում՝ չնայած կառավարության ղեկավարի պաշտոնանկությանը: 175 հազար մարդ է մասնակցել ցույցերին՝ պաշտոնական տվյալով:
    15:07
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպական երկրները պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան
    «Ես հենց նոր Շվեդիայի պաշտպանության նախարարից տեղեկատվություն ստացա Լեհաստանին անհապաղ լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր և ավիացիա ուղարկելու մասին», - ասել է Կոսինյակ-Կամիշը, որի խոսքը մեջբերել է նախարարության մամուլի ծառայությունը։
    15:00
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան
    Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացնում եմ ՀՀ վարչապետի աթոռին սոսնձվաց հայատյաց նիկոլին, որ իր «արդեն լավ» ենք ապրում նոր լոզունգը չի համապատասխանում իրականությանը, կամ վերաբերվում է իր կուսակիցներին, իրեն քծնողներին, աննա հակոբյանի բիզնեսներին։ «Լավ ապրելը» չի վերաբերվում օրինակ ամսեկան 35-40 հազար դրամ ստացող թոշակառուներին, կամ դրանից մի փոքր ավել եկամուտ ունեցողներին։ Օր օրի գնաճը խեղդում է։ Այս կտրոններում ներկայացված են այսօրվա կաղամբ, գազար, եգիպտացորենի, մածունի, հանքային ջրի մեկ շշի և մեկ տուփ ծխախոտի գները։ Ծխախոտի պահով չասեք. թող չծխեն։ Մարդիկ փառք Աստծո, պլանի փող չունեն ՔՊ-ական թմրամոլների նման, բայց դարդերից ծխում են։ Չեն ուտում, ուտելիքի փողից են կտրում, որ ծխախոտ առնեն։ Այդ ծխախոտ չլինելու պատճառով ի դեպ Արցախում էլ տղամարդիկ շատ վատ էին իրենց զգում։ Ես իրենց հասկանում եմ. չկա նորմալ աշխատանք, չկա արժանապատիվ Հայրենիք, չկա մարդկություն։ Ինչ վերաբերում է բանջարեղենի գներին, ապա կաղամբի մեկ կիլոգրամը 160 դրամ, այս սեզոնին` թալան է։ Գազարի մեկ կիլոգրամի գինը գրեթե 500 դրամ` թալան է։ Ընդամենը մեկ եգիպտացորենի գինը գրեթե 200 դրամ` թալան է։ Մածունի 900 գր գրեթե 700 դրամ` թալան է»։
    14:49
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն էր, որ Արմեն Դանիելյանը դարձել է դատավոր. Խամոյան
    Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն էր, որ Արմեն Դանիելյանը դարձել է դատավոր. Խամոյան
    14:41
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փարիզի առանձնատներից մեկում գտել են Ռուբենսի կորած նկարը
    «Ռուբենսի նկարը, որը երբեք չի հանդիպել շուկայում, արվեստի պատմության գլխավոր հայտնագործությունն է, դարերով մոռացված գլուխգործոց», - ասվում է հրապարակման մեջ:
    14:33
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Հակոբ Շ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում թիվ 161 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով կանաչ գազոնում և հետիոտնի համար նախատեսված վայրում։ Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում պարզվել է, որ վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից։
    14:23
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել որդուս․ Վարդան Ղուկասյան․ News.am
    «Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասաց Ղուկասյանը։
    14:10
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետնախարարի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամը կաջակցի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին
    Հաշվի առնելով մեր հայրենակիցների օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի նախաձեռնությամբ օրեր առաջ ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Իսկանդարյանը: «Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել և թեթևացնել պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքների, 2023 թ․ սեպտեմբերի 25-ի աղետալի պայթյունից տուժածների, վիրավոր ու հաշմանդամ դարձած մեր քաջորդիների, ինչպես նաև սոցիալապես առավել խոցելի ընտանիքների հոգսերը։ Մեր առջև դրված կարևորագույն խնդիրն է՝ համախմբելով հայության ներուժը, աջակցել նրանց, ովքեր այսօր ամենից շատը դրա կարիքն ունեն։ Մոտ ժամանակում հիմնադրամը պաշտոնապես կդիմի բոլոր ֆինանսապես կայուն և հայրենիքի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին՝ ակնկալելով նրանց գործուն մասնակցությունն ու աջակցությունը։ Հիմնադրամի գործունեությունը լինելու է բաց, թափանցիկ և հաշվետու։ Մենք համոզված ենք, որ համազգային աջակցության շնորհիվ այս նախաձեռնությունը կդառնա իրագործված ծրագիր, և միասին կկարողանանք թեթևացնել մեր ժողովրդի գոնե մի հատվածի ծանրացած հոգսերը։ «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը ոչ միայն օգնության միջոցառումների կազմակերպիչն է, այլև հավատքի ու միասնականության հարթակ՝ ի նպաստ մեր ժողովրդի»,- նշեց նա:
    14:02
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական․ News.am
    Մարգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք զբաղեցրել է զինվորական դատախազի պաշտոնը, սակայն կարճ ժամանակահատված պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել: Հետագայում նա, որպես իրավախորհրդատու աշխատել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնադրած «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ում, սակայն ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով հեռացվել աշխատանքից: Դեռևս 2023-ին Մարգարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի՝ պահանջելով իրեն վճարել հարկադիր պարապուրդի դիմաց և վերականգնել նախկին աշխատանքին, սակայն ավելի ուշ հրաժարվել էր հայցից:
    13:51
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում
    Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից։ Gentleman մրցանակաբաշխության հոբելյանական 30-րդ թողարկումը, որը նվիրված է Fair Play-ին, կայացել է հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում: «Ինտերը» դարձել է երեկոյի գլխավոր հերոսը՝ արժանանալով մի քանի մրցանակի: Մրցանակակիրներն էին ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան: «Ես երջանիկ եմ և հպարտ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սա մեծ պատիվ է, և ես շատ շնորհակալ եմ: Այս մրցանակն արտացոլում է, թե ով եմ ես: Ես չեմ ձգտում այդպիսին լինել, դա պարզապես իմ պահվածքն է: Հնարավոր է, դա պայմանավորված է իմ բնավորությամբ, բայց դա ինձ չէ դատել», -ասել է Հենրիխ Մխիթարյանը:
    13:48
    11.09.25
    Ավելին