Լրահոս
Քաղաքական
15:45
11.09.25
92

Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ․ գործարար

Img default alt hy

Գործարար Սամսոն Գրիգորյանը գրում է.

«Ոսկու 1 գրամի արժեքը հաստատուն քայլերով մոտենում է 120$-ին (այս պահին 117$)։

Վերջին 20 տարում ոսկին թանկացել է 600% կամ 6 անգամ՝ 20$-ից դառնալով համարյա 120:

Չի կարող վրան թվեր տպված թուղթը, կամ էլեկտրոնային երևակայելի փողը երբևէ փոխարինել իրական, դարավոր վճարային միջոցին։ Դարեր շարունակ ոսկին է եղել աշխարհի վճարային ամենաընդունելի և տարածված միջոցը։ Հետո որոշեցին համահավասար փող տպել և դրանով շարունակել վճարումները։ Հետո որոշեցին, որ կարելի է փողը ոսկուց կտրել։ Հետո, որ կարելի է ուզածիդ չափ փող տպել։ Հետո՝ զահլա կա, բերեք էլ չտպենք, էլեկտրոնային կանենք, ինչ թիվ կուզենք-կնկարենք։

Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ այսինքն ուղղակի փող տպելով ու նկարելով, անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ։

Իրականում կյանքը թանկացել է ճիշտ այնքան, որքան թանկացել է ոսկին, իրականում փողն արժեզրկվել է ճիշտ այնքան, որքան անգամ թանկացել է ոսկին։

Սա մի նորարական ճորտատիրական համակարգ է, որի միջոցով աշխարհի բնակչության 1%-ին է պատկանում աշխարհի ամբողջ ֆինանսական ռեսուրսների 80%-ը: Մարդիկ սնվելու, բուժվելու, հանգստանալու համար հետզհետե ավելի ու ավելի շատ պիտի աշխատեն, քան իրենց նախնիները, նրանց երեխաները ավելի, քան իրենք։

Մինչև, մի օր, միգուցե…»