Լրահոս

2025-09-11
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով
    Նշվում է, որ Մանդելսոնին ազատել են ԱՄՆ-ում մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի բացահայտումից հետո: 
    22:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թալանել են նախկին պատգամավորի եղբոր տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց
    Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:24
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով․ Խուդոյան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Այսօր ԱԺ-ում էլի ակտիվացել էին տեղեկատվական ահաբեկիչները, հին ստերն էին բերում, արդեն բացահայտված կեղծիքներին նոր մեկնաբանություններ էին տալիս, մեկն էլ միտք երկնեց, որ դե եթե փաստաբանները այլ նյութերի մասին բան չեն ասել, ուրեմն մնացած ամեն ինչ նորմալ է: Չէ, չսիրելիներ, այդքան մի շտապեք, նոր բաներ էլ են լինելու, ուղղակի մոլորության մեջ մի ընկեք, որ պաշտպանական մարտավարությունը պիտի կառուցվի ձեր քմահաճույքով: Առաջնայինը, որ անհրաժեշտ էր այս փուլում, արդեն արվել է` ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք: Մնացածը` շուտով»:
    22:15
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արքունիքը ունի իր ընտրյալներին․ Կոչուբաև
    «Իշխանափոխությունից հետո դատաիրավական համակարգում տեղի ունեցած միակ դրական բարեփոխումն է։ Սա հնարավորություն կտա, վերաքննիչ ատյանին նորմալ աշխատել։
    22:00
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սպես անպատկառ բան ո՞վ է տեսել. Գյումրիի քաղաքապետը վստահ է՝ ՔՊ-ի մակույկը ծակվել է
    Աղմկոտ ձերբակալություն է եղել այսօր առավոտյան: 2,5 ու 10 տարեկան երեխաների աչքի առաջ 10 ուժայիններ ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն: Սպարտակ Ղուկասյանին, ըստ Քննչական կոմիտեի, մեկ ու կես տարվա վաղեմությամբ մի դեպքի համար են ձերբակալել, ըստ Վարդան Ղուկասյանի՝ 90 000 դրամի խճի համար են բերման ենթարկել՝ իրավական իմաստով, բայց իրականում քաղաքական պատճառներ է տեսնում Ղուկասյանը:
    21:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը գնում է բանակը կրճատելու և թուլացնելու ճանապարհով․ Վիտալի Մանգասարյան
    «ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության տևողության կրճատումը 24 ամսից դարձնել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Թեև նախագիծը ներկայացվում է որպես ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում, այն իրականում լուրջ մտահոգությունների և ռիսկերի տեղիք է տալիս, հատկապես մեր տարածաշրջանում և աշխարհում տիրող ներկայիս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում։
    21:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
    Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Նախարար Պապիկյանը նշել է, որ այս գործընթացներում շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են բանակի և հասարակության միջև վստահության բարձր մակարդակի ապահովումը: Հանդիպման ավարտից հետո Հանրային խորհրդի անդամները ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմական ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնանյութական բազային: Հանրային խորհրդի անդամները խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ նախորդ օրերին այցելել էին նաև ՊՆ ուսումնական զորամասեր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:
    21:19
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Տականքությունը արդարացնելու փորձ կամ քանի՞ մարդ կհավաքվի Ալեն Սիմոնյանի նկարի մոտ և ի՞նչ նպատակով
    Հայաստանին խաղաղություն բերածի վստահությամբ լրագրողների հետ խոսող Ալեն Սիմոնյանը վստահ է, որ փողոցում դրած իր լուսանկարի մոտ ավելի շատ մարդ կհավաքվի, քան ընդդիմության շուրջ: Սիմոնյանի վստահությունը արդարացրել են «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած մարդիկ, բայց՝ մասամբ:
    21:15
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը: Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:
    21:10
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկային նախաձեռնության շրջանակներում
    «Եվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է իր բացառիկ մակրոֆինանսական օգնության վարկի ութերորդ տրանշը՝ 1 միլիարդ եվրոյի չափով, որն էլ ավելի է ամրապնդում ԵՄ-ի դերը որպես Ուկրաինայի ամենամեծ դոնոր», - ասվում է հաղորդագրության մեջ։
    21:00
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թրամփի ուղի, Պուտինի խաչմերուկ, Խամենեի նրբանցք. մեծ շուկա է դարձնում Հայաստանը՝ իշխանությունը
    Այնքան է հմտացել Փաշինյանի քաղաքական թիմը բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու հարցում, որ պատրաստ է աշխարհաքաղաքական հակադիր բևեռներում գտնվող պետությունների առաջնորդների անուններով ճանապարհներ բացել մեր երկրում: Հայաստանում Թրամփի ուղուց բացի կարող են լինել նաև Պուտինի կամ Խամենեիի անունով ճանապարհներ, որ ոչ մեկը Հայաստանի իշխանությունից չնեղանա, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
    20:52
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը
    Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը. նա մեր երկրում կլինի սեպտեմբերի 11-ին և 12-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Այցն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը։ Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ
    20:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Հայտնի է՝ Ադրբեջանին ճանապարհ տալու գինը. ԱՄՆ պաշտոնյան բացահայտումներ է անում
    Հայլուր 20։30 Հայտնի է՝ Ադրբեջանին ճանապարհ տալու գինը. ԱՄՆ պաշտոնյան բացահայտումներ է անում
    20:30
    11.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Կրակ ու ծուխ Երևանից՝ Մասիս. հրդեհը մարել չեն կարողանում Գետափնյա գյուղի՝ աղբավայր դարձած տարածքում
    Գետափնյա գյուղի աղբավայրի հրդեհը նոր թափով է սկսել տարածվել քամուց: Հրշեջ-փրկրարարներն են փորձում մարել կրակը: Երկրորդ օրն է՝ 5.000 քառակուսի մետր տարածքում մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ է այրվում:
    20:25
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ սեպտեմբերի 8-ից գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Օրակարգը՝ այստեղ։
    20:15
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հատուցելու եք, գալու է պատասխան տալու ժամանակը․ Լիլիթ Գալստյան
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ խմբավար Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ, Կամերայինի բեմում է։ Մի փոքր Արցախ, կարոտ, ցավի ու կորստի հետ անհաշտ սերունդ, ու ցավ, ցավ․․․ Շուշին ու Հայրենիքը կորցնելու ցավ, որ բառերով չի նկարագրվում։ Արցունքների միջով երգող երեխաներ։ Ղարաբաղը սեր է մաքուր, անբիծ լույսի… Հատուցելու եք, գալու է պատասխան տալու ժամանակը՝ էս երեխեքի Հայրենիքն ու տունը գողացողների հատուցման պահը․․․ Ո՞նց եք հանգիստ ապրում, ո՞նց․․․»:
    20:00
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ ժողովրդի պատմության վատագույն դատավորը՝ Վճռաբեկի դատավոր. Ռուբեն Մելիքյան
    «Վերաքննիչ քրեական դատարան բողոք գրող փաստաբաններս՝ նրանք, ովքեր գոնե մի քիչ հավատ ունեցող էին, բողոքը մուտքագրելիս միշտ աղոթում էին, որ գործը հանկարծ չմակագրվի Արմեն Դանիելյանին` hայ ժողովրդի պատմության  վատագույն դատավորին։
    19:52
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
    ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են Կովկասյան ընձառյուծին, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Ընձառյուծն ընդգրկված է Կարմիր գրքում և IUCN կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ։
    19:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ (տեսանյութ)
    Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սուրենյանը։ Սուրենյանը նաև համապատասխան տեսանյութն է հրապարակել։
    19:35
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    ՊՆ-ի սկանդալային նախագիծը. զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու հիմքեր կա՞ն
    Պատերազմներից ու ռազմական սպառնալիքներից եռացող աշխարհում, երբ բազմաթիվ երկրներ վերանայում են իրենց պաշտպանական քաղաքականությունը՝ ավելացնելով բանակի թվաքանակը, վերադառնալով պարտադիր զորակոչին ու մեծացնելով պաշտպանական բյուջեն, Հայաստանի կառավարությունն առաջարկում է 6 ամսով կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը:
    19:31
    11.09.25
    Ավելին