Լրահոս
Քաղաքական
20:00
11.09.25
382

Հատուցելու եք, գալու է պատասխան տալու ժամանակը․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել՝ կից  գրելով․

«Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ խմբավար Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ, Կամերայինի բեմում է։

Մի փոքր Արցախ, կարոտ, ցավի ու կորստի հետ անհաշտ սերունդ, ու ցավ, ցավ․․․ Շուշին ու Հայրենիքը կորցնելու ցավ, որ բառերով չի նկարագրվում։ Արցունքների միջով երգող երեխաներ։
Ղարաբաղը սեր է մաքուր, անբիծ լույսի…

Հատուցելու եք, գալու է պատասխան տալու ժամանակը՝ էս երեխեքի Հայրենիքն ու տունը գողացողների հատուցման պահը․․․

Ո՞նց եք հանգիստ ապրում, ո՞նց․․․»: