Լրահոս
Քաղաքական
20:52
11.09.25
107

Թրամփի ուղի, Պուտինի խաչմերուկ, Խամենեի նրբանցք. մեծ շուկա է դարձնում Հայաստանը՝ իշխանությունը

Այնքան է հմտացել Փաշինյանի քաղաքական թիմը  բալանսավորված արտաքին  քաղաքականություն վարելու հարցում, որ պատրաստ է  աշխարհաքաղաքական  հակադիր բևեռներում գտնվող պետությունների առաջնորդների անուններով  ճանապարհներ բացել մեր երկրում: 

Հայաստանում Թրամփի ուղուց բացի կարող են լինել նաև Պուտինի կամ Խամենեիի անունով ճանապարհներ, որ ոչ մեկը Հայաստանի իշխանությունից  չնեղանա, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: