Լրահոս
Քաղաքական
23:15
11.09.25
171

Դիզված ունեցվածք, «դզված» պաշտոնյաներ. բնում չխեղդված կոռուպցիան պոզով-պոչով մտել է ՔՊ

Ֆինանսների նախարարի 1 մլրդ դոլար անտոկոս վարկը, արտգործնախարարի 280 հազար դոլարանոց առանձնատունը, Երևանի քաղաքապետի մոր ու հոր 690.000 դոլարանոց առանձնատները. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվության քննարկումը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հարստացրել է իշխանականների ունեցած-չունեցածի մասին տվյալներով՝ բաց չթողնելով նաև վարչապետի ծախսերը. կառավարական առանձնատների սպասարկման ծախսերը ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով՝ 2024-ին հասնելով 603 մլն դրամի: