Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
12.09.25
66

Օրը սկսենք մամուլի 5 կարեւոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ՀԷՑ-ը դեռեւս չի հրապարակել, թե յուրաքանչյուր քաղաքացի ամսական կտրվածքով որքան պետք է վճարի ծախսած հոսանքի համար: 

«Ժողովուրդ»

Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։ 

«Հրապարակ»

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թ-ի ամառային զորակոչին: 

«Ժողովուրդ»

«Արմենիա 2026» շարժումը հիմնած Նարեկ Մանուկյանը, որ «մահվան նախարար»-ի համարում ունեցող Արսեն Թորոսյանի ընկերն է եւ պաշտոնյա եղած ժամանակ կոտրել էր բժիշկներից մեկի քիթը, հիմա ընդդիմադիր է դիրքավորվել եւ փորձում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին մասնակցել: 

«Հրապարակ»

Լիլիթ Մակունցին Փաշինյանը որոշել է ներգրավել նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: