Լրահոս
Իրավական
23:42
11.09.25
405

Երեք անմեղ զինծառայողի դատապարտել էր ցմահ ազատազրկման, հետագայում տղաներն արդարացվեցին․ իրավապաշտպան

Img default alt hy

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․

«Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սա կենսագրություն է։

Մեր համառ պայքարը անմեղների ազատության համար արդյունք տվեց Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի և մյուսս դատավորների շնորհիվ, որոնք մանրամասն ուսումնասիրել էին քրեական գործի նյութերը և դատական նիստում որոշում հրապարակեցին տղաներին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։ Հետագահում տղաներն արդարացվեցին։

Սա աննախադեպ մի բան էր։ Մենք մտածում էինք, որ Մատաղիսի գործի օրինակը կբարեփոխի դատական համակարգը, նույնիսկ հավատում էինք դրան։ Բայց բարեփոխումը եղավ միայն Արմեն Դանիելյանի կյանքում։ Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը»։