Լրահոս
2025-09-16
-
ՔաղաքականԳերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին21:3016.09.25 -
ՄիջազգայինԳազա քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի․ Էֆի ԴեֆրինԳազա քաղաքի ամբողջական գրավումը իսրայելցի զինվորականներից մի քանի ամիս կպահանջի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։Ավելին21:1516.09.25 -
ՔաղաքականՎարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է նորից նախաձեռնում «Պատիվ ունեմ»-ըԱպրիլի վերջին Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթին հասնելու ձախողված փորձից շուրջ 3 ու կես ամիս հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվել է իր ներկայացրած և խորհրդարանի մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, չի կարողացել արդյունավետ արձագանքել մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։Ավելին21:0516.09.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՍեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Ավելին21:0016.09.25 -
ՔաղաքականԱՄՆ պետդեպարտամենտի լիազորման փոփոխությունը պահանջում է ազատել հայ գերիներինԱյս մասին հայտնել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը։Ավելին20:5016.09.25 -
ՀասարակականԷջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրшերթի է ենթարկել հետիոտին. շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մшհըԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։Ավելին20:4516.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանը կրակն է ընկել Ղարաբաղում. Ալիևը չի կարողանում մարսել ԱրցախըՀայլուր 20։30 Ադրբեջանը կրակն է ընկել Ղարաբաղում. Ալիևը չի կարողանում մարսել ԱրցախըԱվելին20:3016.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին պետք է գործարք կնքի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար․ Թրամփ«Նա ստիպված է լինելու զբաղվել գործով և գործարք կնքել։ Զելենսկին ստիպված է լինելու գործարք կնքել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Թրամփը՝ վստահություն է հայտնելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի։Ավելին20:1516.09.25 -
ՔաղաքականԳլուխս ասֆալտին է կպնում, արնահոսում եմ. սպառնացել, հայհոյել ու ծեծել են լրագրող Հակոբ ԿարապետյանինՉնայած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը քաղաքապետարանի պաշտոնյայի է մեղադրում իրեն սպառնալու, հետո ծեծելու համար, քաղաքային իշխանությունը մտադիր չէ այդ պաշտոնյային հենց այս պահին հեռացնել աշխատանքից: Նախ պետք է պարզվի՝ ինչն ինչոց է: Քրեական վարույթ է նախաձեռնվել:Ավելին20:0816.09.25 -
ՔաղաքականՀայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։ Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Բաումանին նշանակման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: «Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները բարեկամական են և առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք միշտ զգացել ենք Շվեյցարիայի աջակցությունը, որը նպատակ է ունեցել ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։ Իհարկե, Շվեյցարիան մեզ ամենադժվարին պահերին միշտ աջակցել է»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ Նախագահը շեշտել է նաև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Վերջին տարիներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դրական միտում է ցուցաբերում, սակայն առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Շվեյցարիան տեխնոլոգիապես զարգացած երկիր է, որը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք ևս ունենք տեխնոլոգիական ներուժ ներկայանալու այս ուղղությամբ, ինչպես նաև կարևորում ենք մշակութային կապերը»,- ասել է Հանրապետության նախագահը։ Դեսպան Անդրեա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հյատնել ընդունելության համար և նշել է․ «Դուք նշեցիք այն խորը հարաբերությունների մասին, որոնք արդեն իսկ ձևավորվել են մեր երկրների միջև, և կարծում եմ, որ դրանք շատ լավ հիմք կհանդիսանան՝ տարբեր ոլորտներում այդ հարաբերություններն առավել խորացնելու համար։ Ինչպես նշեցիք՝ տնտեսական և մշակութային ոլորտները կարևոր են, և վստահ եմ, որ մենք կկարողանանք տարբեր ոլորտներից ելնելով փորձառությամբ կիսվել միմյանց հետ»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես բնապահպանական ոլորտում սերտ գործակցությանը, այդ թվում՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող անտառտնկման ծրագրի ընթացքին։ Կարևորվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս համատեքստում դեսպանը շեշտել է շվեյցարական կողմի պատրաստակամությունը հնարավորինս աջակցել 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի cop-17 համաժողովի անցկացմանը։ Քննարկման առանցքում են եղել նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Շվեյցարիայի աջակցությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։Ավելին20:0016.09.25 -
ՔաղաքականՎտանգված է ժողովրդավարությո՞ւնը, թե՞ Փաշինյանի իշխանությունը. անվտանգային նոր ռիսկերԱդրբեջանի կառավարությունը հրապարակել է հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը: Ինչպես և խոստացել էր Ալիևը, 2026-ին զինուժի համար մոտ 90 միլիոն դոլարով կամ 2 տոկոսով ավելի շատ փող կհանեն բյուջեից ադրբեջանցիները: 5 միլիարդ 120 միլիոն դոլար կլինի ռազմական բյուջեն։ Ինչքան կլինի մերը, դեռ հայտնի չէ՝ հաստատ է, որ Փաշինյանը մտադիր չէ մեծացնել պաշտպանական բյուջեն, որովհետև համոզված է, որ վաշինգտոնյան փաստաթղթերով խաղաղություն է բերել տարածաշրջան:Ավելին19:4516.09.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի ՆիդերլանդներՀաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։Ավելին19:3416.09.25 -
ՀասարակականՈրքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել ՀայաստանՀայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334,396 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։ 2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ։Ավելին19:3016.09.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում 35-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է խոշոր եղջերավոր անասունի. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Կ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Բախման հետևանքով կովը չի սատկել և կենդանի է մնացել։ Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կովի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին19:1516.09.25 -
ԻրավականԱվազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ)Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օրեր տևած հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ստացան, որոնք իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասում հայտնաբերվեց ու Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց ավազակության մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը: Առանձնապես ծանր հանցանքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 24-ին՝ մայրաքաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ 86-ամյա տղամարդու նկատմամբ։ Ըստ հաղորդման՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված անձինք էին մտել տուն, հարվածներ հասցրել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, ապա հափշտակել էին 16 հազար յոթ հարյուր դոլար ու 650 հազար դրամ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նույն օրը պարզվել էր ավազակությունը կատարած անձանց ինքնությունը․ Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներ էին։ Դեպքի հաջորդ օրը քրեական ոստիկանները ձերբակալել ու նախաքննական մարմնին էին ներկայացրել տուն մտած անձանցից մեկին ու նրանց դեպքի վայր հասցրած տղամարդուն։ Սեպտեմբերի 13-ին հայտնաբերված խմբի մյուս անդամը ևս ներկայացվել է քննչական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին19:0016.09.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական զեկույցի համաձայն՝ Իսրայելը Գազայում Ցեղասպանություն է իրականացնում«2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը սկսեց իր ռազմական հարձակումը Գազայում, որը ներառում էր ավիահարվածներ և ցամաքային գործողություններ։ Ռազմական գործողությունների արդյունքում այդ ժամանակից ի վեր Գազայում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ մի քանի սերունդ պարունակող ամբողջական ընտանիքներ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը սպանվել է 60199 պաղեստինցի, որից 18430-ը՝ երեխա, իսկ 9735-ը՝ կին»,- նշված է զեկույցում։Ավելին18:5016.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍեպտեմբերի 13-ին ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արտյոմ Դ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մ․-ի վարած հեծանիվին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:4516.09.25 -
ՔաղաքականԱրամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik ArmeniaՆա մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։Ավելին18:4016.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խուժանություն. նոր մանրամասներ՝ քաղաքացիներին դաժանաբար ծեծելու դեպքերիցՀայլուր 18։30 Խուժանություն. նոր մանրամասներ՝ քաղաքացիներին դաժանաբար ծեծելու դեպքերիցԱվելին18:2016.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը ցեղասպանություն է անում Գազայում. ՄԱԿ-ի առաջին եզրակացությունը և Գազայի մահաբեր գիշերըՄԱԿ-ի Միջազգային անկախ քննիչ հանձնաժողովն իր նոր զեկույցում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչեց որպես ցեղասպանություն: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կտրականապես մերժում է այդ զեկույցը՝ այն անվանելով խեղաթյուրված և կեղծ: Գիշերը իսրայելական բանակը ցամաքային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Գազա քաղաքում: Իսրայելական և արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Ցահալը քաղաք է մտել տանկերով ու ծանր զրահատեխնիկայով:Ավելին18:1516.09.25