Լրահոս
Միջազգային
20:15
16.09.25
126

Զելենսկին պետք է գործարք կնքի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար․ Թրամփ

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ 

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Նա ստիպված է լինելու զբաղվել գործով և գործարք կնքել։ Զելենսկին ստիպված է լինելու գործարք կնքել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Թրամփը՝ վստահություն է հայտնելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Թրամփը կարող է Զելենսկիի հետ հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։