Լրահոս
Քաղաքական
21:30
16.09.25
151

Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Img default alt hy

Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Возможно, это изображение 3 человека, Стоунхендж и текст «V»

Возможно, это изображение 7 человек и текст

Возможно, это изображение 1 человек, учится, Стена Плача и текст

Возможно, это изображение 2 человека, люди учатся и текст