Լրահոս
2025-09-16
-
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք է տեսնումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Անվտանգության խորհրդի բարեփոխումը, քանի որ ներկայիս կազմն արտացոլում է 1945 թվականի, ոչ թե ժամանակակից աշխարհի իրողությունները, ինչը խնդիրներ է ստեղծում լեգիտիմության և արդյունավետության հարցում։Ավելին22:4516.09.25 -
ՀասարակականՀակասանիտարական վիճակ է Արմավիր ավտոկայանում և դրան հարակից բնակելի շենքերում ու սեփական տներումԱրդեն մի քանի օր է, Արմավիր քաղաքից ահազանգեր ենք ստանում, որ քաղաքում անտանելի վիճակ է ստեղծվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Արմավիր քաղաքի ավտոկայանի դիմաց և դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում, ըստ բնակիչների, տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Պատճառը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության փնթի, թերի, ոչ սրտացավ աշխատանքն է։ Բնակիչները նշում են, որ արդեն 1 ամսից ավելի է, այս հատվածում պետք է փոխվեն կոյուղատարերի համար նախատեսված հին խողովակները, սակայն 1 ամսից ավելի է, աշխատանքները տեղում «դոփում» են, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում է անգամ 1 կմ-ից։ Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «1 ամիս է, որ «մեռել են տեղեկացնելով» Արմավիրի մարզպետարանին, Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա Ջուր»-ին, բայց ոչ մի օգուտ։ Իրենց երևի չի մտահոգում էս գարշահոտ կեղտոտ վիճակը։ Հետաքրքիր է՝ Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղյա՞կ է, որ իր նախկին ղեկավարած մարզում 1000-ավոր բնակիչներ, այդ թվում տարեցներ, երեխաներ, թոքերի հետ առողջական խնդիրներ ունեցողներ, ամեն օրը դիմավորում են նման էս կեղտի պայմաններում։ Գոնե մտածեն ու էս հակասանիտարական վիճակը օր առաջ վերացնեն, եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին՝ 2-3 օրվա աշխատանք է, բայց դե երևի նրանք առաջնորդվում են՝ «հոտը մեզ չի հասնում», «կամ եղունգ ունես գլուխդ քորի» վիճակով»։Ավելին22:3016.09.25 -
ՔաղաքականՀայաստանը արժեքների ու չարժեքների հորձանուտում. ինքնության և գոյության հարցը. Ալեն ՂևոնդյանԱրժանապատիվ Հայաստանի, ապահովված Հայաստանի, Արցախի մասով հարցադրումներ ունեցող Հայաստանի գաղափարական այս գիծը կալանավայրից ուղերձների տեսքով հեղինակում է Ս.Կարապետյանը. այս թեզերը, ի տարբերություն «իրական Հայաստանի», ավելի շուրտ «արժեքների Հայաստան»-ի մասին են, ուր թշնամուն զիջելը սխալ է, անպատվաբեր ու անընդունելի, ուր Եկեղեցին մեր ինքնության բանալին է, ավանդական ընտանիքը արժեք է, բազմազավակ ընտանիք ունենալը պետության ռազմավարական նպատակ, այդ ընտանքիի համար ապահովված ու կանխատեսելի ապագա կառուցելը՝ շատ իրատեսական հեռանկար:Ավելին22:1516.09.25 -
ԻրավականՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը: Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ: Որոշումը դեռ չի հրապարակվել, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Ազատությանը» միայն կարճ փոխանցեց՝ իրենք օրենք չեն խախտել: Այս մասին գրում է «Ազատությունը»։ ««Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք», - ասաց Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականության հարցով պատգամավորների դիմումը Բարձր դատարան է մուտք արվել հուլիսի 11-ին: 30-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ օգոստոսի 22-ին, Արծվիկ Մինասյանը գրություն է ուղարկել Սահմանադրական դատարան՝ խնդրելով ներկայացնել՝ փոխվե՞լ են արդյոք դիմումի քննության ժամկետները: Պատասխան չեն ստացել: Այդ ընթացքում ՀԷՑ-ում իշխանության կողմից նշանակված նոր ժամանակավոր կառավարիչը մի շարք կադրային ու ֆինանսական առանցքային որոշումներ է ընդունել: «Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Մինասյանը: Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով վերջնական որոշում կկայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն է կայացրել, որը, սակայն, Կառավարությունը հրաժարվում է կատարել: «Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է», - հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Եվ մինչ գործադիրն անտեսում է ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը, իսկ ներպետական ատյաններում առհասարակ քննությունը չի էլ սկսվել, միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ Мoody's-ը, նվազեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։ «Լիահույս եմ, որ հարցը, ինչ վերաբերում է էն անորոշությունների հետ, որը կապված է ՀԷՑ-ի հետ, արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել ևս ֆինանսական կայունության վրա», - հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը: Չնայած Մարտին Գալստյանի այս լավատեսությանը՝ գործակալության մասնագետները նաև կանխատեսում են, որ Կառավարության վերջին փոփոխություններից հետո ՀԷՑ-ի վարկանիշը առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա»,–գրում է «Ազատությունը»։Ավելին22:0816.09.25 -
ՔաղաքականՂարաբաղը վանդակ է դարձել ադրբեջանցիների համար. Բաքվի մեծ գլխացավանքըԱրցախը բանտ է դառնում ադրբեջանցիների համար: 30 տարի «Ղարաբաղը գրավելուց հետո լավ կապրենք» միֆով կերակրված ժողովուրդը հիմա ավելի վատ է ապրում: Ադրբեջանագետները նկատում են, որ Ղարաբաղը բնակեցնելու՝ Ալիևի ծրագիրը տապալվել է: Օկուպացված Արցախի շատ շրջաններում դեռ մի ընտանիքի էլ չի ապրում: Ով էլ ապրում է, զրկված է աշխատանքից, ենթակառուցվածքներից ու սեփականությունից: Կեցության ժամանակավո՛ր վկայականներ է բաժանել մարդկանց Ալիևի իշխանությունը:Ավելին22:0016.09.25 -
ՄիջազգայինՖինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա«Սահմանային անցակետերը այս պահին փակ կմնան», - ասել է նա Անվտանգության և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ մամուլի ասուլիսում։Ավելին21:4516.09.25 -
ՔաղաքականՀայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ ԹևանյանԲանն այն է, որ Էրդողանի ու Ալիևի միջև տարաձայնություններ են առաջ եկել Նիկոլ Փաշինյանի հարցում։ Թուրքիան հորդորում է Ադրբեջանին մինչև Հայաստանում 2026–ի հունիսը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ստորագրել, այսպես կոչված, խաղաղության թուղթը, որպեսզի դրանով Նիկոլը կարողանա խաբել հայ ժողովրդի դյուրահավատ հատվածին, վերարտադրվել, ինչից հետո նրանից կարելի է ստանալ այն ամենը, ինչի մասին ամեն օր խոսում է Ալիևը։ Վերջինս, սակայն, շտապում է, ուզում է մինչև 2026–ը ստանալ միջանցքն ու մյուս բաները, քանզի գործնականում համոզվել է, որ իր ուզածին միշտ հասնում է։ Բացի այդ՝ Ալիևը չի հավատում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Դրա համար էլ շտապում է հիմա ստանալ ամեն ինչ։Ավելին21:3516.09.25 -
ՔաղաքականԳերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին21:3016.09.25 -
ՄիջազգայինԳազա քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի․ Էֆի ԴեֆրինԳազա քաղաքի ամբողջական գրավումը իսրայելցի զինվորականներից մի քանի ամիս կպահանջի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։Ավելին21:1516.09.25 -
ՔաղաքականՎարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է նորից նախաձեռնում «Պատիվ ունեմ»-ըԱպրիլի վերջին Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթին հասնելու ձախողված փորձից շուրջ 3 ու կես ամիս հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվել է իր ներկայացրած և խորհրդարանի մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, չի կարողացել արդյունավետ արձագանքել մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։Ավելին21:0516.09.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՍեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Ավելին21:0016.09.25 -
ՔաղաքականԱՄՆ պետդեպարտամենտի լիազորման փոփոխությունը պահանջում է ազատել հայ գերիներինԱյս մասին հայտնել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը։Ավելին20:5016.09.25 -
ՀասարակականԷջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրшերթի է ենթարկել հետիոտին. շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մшհըԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։Ավելին20:4516.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանը կրակն է ընկել Ղարաբաղում. Ալիևը չի կարողանում մարսել ԱրցախըՀայլուր 20։30 Ադրբեջանը կրակն է ընկել Ղարաբաղում. Ալիևը չի կարողանում մարսել ԱրցախըԱվելին20:3016.09.25 -
ՄիջազգայինԶելենսկին պետք է գործարք կնքի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար․ Թրամփ«Նա ստիպված է լինելու զբաղվել գործով և գործարք կնքել։ Զելենսկին ստիպված է լինելու գործարք կնքել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Թրամփը՝ վստահություն է հայտնելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի։Ավելին20:1516.09.25 -
ՔաղաքականԳլուխս ասֆալտին է կպնում, արնահոսում եմ. սպառնացել, հայհոյել ու ծեծել են լրագրող Հակոբ ԿարապետյանինՉնայած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը քաղաքապետարանի պաշտոնյայի է մեղադրում իրեն սպառնալու, հետո ծեծելու համար, քաղաքային իշխանությունը մտադիր չէ այդ պաշտոնյային հենց այս պահին հեռացնել աշխատանքից: Նախ պետք է պարզվի՝ ինչն ինչոց է: Քրեական վարույթ է նախաձեռնվել:Ավելին20:0816.09.25 -
ՔաղաքականՀայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։ Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Բաումանին նշանակման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: «Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները բարեկամական են և առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք միշտ զգացել ենք Շվեյցարիայի աջակցությունը, որը նպատակ է ունեցել ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։ Իհարկե, Շվեյցարիան մեզ ամենադժվարին պահերին միշտ աջակցել է»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ Նախագահը շեշտել է նաև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Վերջին տարիներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դրական միտում է ցուցաբերում, սակայն առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Շվեյցարիան տեխնոլոգիապես զարգացած երկիր է, որը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք ևս ունենք տեխնոլոգիական ներուժ ներկայանալու այս ուղղությամբ, ինչպես նաև կարևորում ենք մշակութային կապերը»,- ասել է Հանրապետության նախագահը։ Դեսպան Անդրեա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հյատնել ընդունելության համար և նշել է․ «Դուք նշեցիք այն խորը հարաբերությունների մասին, որոնք արդեն իսկ ձևավորվել են մեր երկրների միջև, և կարծում եմ, որ դրանք շատ լավ հիմք կհանդիսանան՝ տարբեր ոլորտներում այդ հարաբերություններն առավել խորացնելու համար։ Ինչպես նշեցիք՝ տնտեսական և մշակութային ոլորտները կարևոր են, և վստահ եմ, որ մենք կկարողանանք տարբեր ոլորտներից ելնելով փորձառությամբ կիսվել միմյանց հետ»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես բնապահպանական ոլորտում սերտ գործակցությանը, այդ թվում՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող անտառտնկման ծրագրի ընթացքին։ Կարևորվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս համատեքստում դեսպանը շեշտել է շվեյցարական կողմի պատրաստակամությունը հնարավորինս աջակցել 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի cop-17 համաժողովի անցկացմանը։ Քննարկման առանցքում են եղել նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Շվեյցարիայի աջակցությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։Ավելին20:0016.09.25 -
ՔաղաքականՎտանգված է ժողովրդավարությո՞ւնը, թե՞ Փաշինյանի իշխանությունը. անվտանգային նոր ռիսկերԱդրբեջանի կառավարությունը հրապարակել է հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը: Ինչպես և խոստացել էր Ալիևը, 2026-ին զինուժի համար մոտ 90 միլիոն դոլարով կամ 2 տոկոսով ավելի շատ փող կհանեն բյուջեից ադրբեջանցիները: 5 միլիարդ 120 միլիոն դոլար կլինի ռազմական բյուջեն։ Ինչքան կլինի մերը, դեռ հայտնի չէ՝ հաստատ է, որ Փաշինյանը մտադիր չէ մեծացնել պաշտպանական բյուջեն, որովհետև համոզված է, որ վաշինգտոնյան փաստաթղթերով խաղաղություն է բերել տարածաշրջան:Ավելին19:4516.09.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի ՆիդերլանդներՀաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։Ավելին19:3416.09.25 -
ՀասարակականՈրքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել ՀայաստանՀայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334,396 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։ 2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ։Ավելին19:3016.09.25