Լրահոս
Քաղաքական
22:00
16.09.25
181

Ղարաբաղը վանդակ է դարձել ադրբեջանցիների համար. Բաքվի մեծ գլխացավանքը

Արցախը բանտ է դառնում ադրբեջանցիների համար: 30 տարի «Ղարաբաղը գրավելուց հետո լավ կապրենք» միֆով կերակրված ժողովուրդը հիմա ավելի վատ է ապրում: Ադրբեջանագետները նկատում են, որ Ղարաբաղը բնակեցնելու՝ Ալիևի ծրագիրը տապալվել է: Օկուպացված Արցախի շատ շրջաններում դեռ մի ընտանիքի էլ չի ապրում: 

Ով էլ ապրում է, զրկված է աշխատանքից, ենթակառուցվածքներից ու սեփականությունից: Կեցության ժամանակավո՛ր վկայականներ է բաժանել մարդկանց Ալիևի իշխանությունը: