Լրահոս
Քաղաքական
21:05
16.09.25
181

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է նորից նախաձեռնում «Պատիվ ունեմ»-ը

Ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթին հասնելու ձախողված փորձից շուրջ 3 ու կես ամիս հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվել է իր ներկայացրած և խորհրդարանի մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, չի կարողացել արդյունավետ արձագանքել մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։