Լրահոս
Քաղաքական
19:45
16.09.25
133

Վտանգված է ժողովրդավարությո՞ւնը, թե՞ Փաշինյանի իշխանությունը. անվտանգային նոր ռիսկեր

Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը: Ինչպես և խոստացել էր Ալիևը, 2026-ին զինուժի համար մոտ 90 միլիոն դոլարով կամ 2 տոկոսով ավելի շատ փող կհանեն բյուջեից ադրբեջանցիները: 5 միլիարդ 120 միլիոն դոլար կլինի ռազմական բյուջեն։ 

Ինչքան կլինի մերը, դեռ հայտնի չէ՝ հաստատ է, որ Փաշինյանը մտադիր չէ մեծացնել պաշտպանական բյուջեն, որովհետև համոզված է, որ վաշինգտոնյան փաստաթղթերով խաղաղություն է բերել տարածաշրջան: