Լրահոս
2025-09-17
-
ՔաղաքականՀայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել կուսակցությունից Ալեն Սիմոնյանին․ 24News24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել, 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։Ավելին13:4617.09.25 -
ՔաղաքականԹրամփը հպարտանում է Փաշինյանի ու Ալիևի հետ հավերժ ընկերությամբՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը` գրելով՝ «Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալու այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Թրամփի խոսքով՝ դա հավերժ ընկերություն կլինի իր, ու որ ավելի կարևոր է՝ Միացյալ Նահանգների համար:Ավելին13:3417.09.25 -
ՀասարակականԱրագածոտնում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին տղամարդը քարեր է լցրել և արգելում է ճանապարհաշինարարներին աշխատելԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը:Ավելին13:3017.09.25 -
Իրավական17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել. «Հետք»2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել: Վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց զատ նաև գումարային պահանջ է ներկայացվել լրատվամիջոցներին: Այդ գործերով 17 լրատվամիջոցից պահանջում են 66 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը:Ավելին13:1817.09.25 -
ԻրավականԲաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ ՓաշինյանինԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատական նիստի ժամանակ «միջնորդել է հարցաքննել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը: Վարդանյանը ներկայացրել է նաև այլ միջնորդություն։ Նա նշել է, որ զինվորական չէ և համաձայն չէ իր գործը Բաքվի ռազմական դատարանում քննելու որոշմանը:Ավելին13:0217.09.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 20-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատենՍեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։Ավելին12:4517.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մեծ ինտրիգ՝ Բաքվի դատարանում. Փաշինյանին հարցաքննելու միջնորդությունը չի քննարկվելՀայլուր 12։30 Մեծ ինտրիգ՝ Բաքվի դատարանում. Փաշինյանին հարցաքննելու միջնորդությունը չի քննարկվելԱվելին12:3017.09.25 -
ՀասարակականԵրևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.Ավելին12:2317.09.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը շնորհակալություն են հայտնել ԹրամփինԿրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։Ավելին12:1117.09.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում ո՞ւմ են տեսնում Կաթողիկոսի աթոռին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները չեն նահանջում եկեղեցու եւ Կաթողիկոսի հարցում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ մեկ հարց դարձած ՔՊ-ի նոր վարչության ընտրություններով: Ըստ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի «Աստվածաշունչ կարդացածներով» ձեւավորվելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ քահանա Ասատրյանի «հալածանքի» առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ Կաթողիկոսի գահին հասցնելու:Ավելին11:5217.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.09.2025Մամուլի տեսություն 17.09.2025Ավելին11:4017.09.25 -
ԻրավականՀանձնուքում առկա մածունների միջից ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։Ավելին11:2917.09.25 -
ՀասարակականՎեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին11:1517.09.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն․ ՍուրենյանՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է արել սպասվող եղանակային փոփոխությունների մասին:Ավելին11:0317.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ ՍասունյանՀայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանությունը՝ քանդելով այն պետությունը, որը պաշտպանելու համար էին ընտրվել։Ավելին10:4617.09.25 -
ՔաղաքականՍտի ֆինիշը չի երևում. դպրոց կառուցել չիմացողները դպրոց են կառուցում2021-ից 2024 թվականներին կառավարական կաբինետը խոստացել էր ամբողջական վերանորոգել կամ պարզապես նորոգել 300 դպրոց, բայց վերանորոգել է ընդամենը 45-ը: Նախընտրական մրցապայքարի նետված Փաշինյանը, ընդդիմախոսների համոզմամբ, «նպատակը արդարացնում է միջոցները» կարգախոսով է առաջ գնում՝ գործի դնելով պոպուլիզմի ու պարզ կեղծիքի բոլոր գործիքները:Ավելին10:3017.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:Ավելին10:1817.09.25 -
ԻրավականՓողը տուր կամ բանտ նստիր. տագնապ է մտել Հայաստանի հերոս հարկատուների սիրտըՓաշինյանական Հայաստանի հերոս հարկատուից ստալինյան բռնաճնշումների ոգով ժողովրդի թշնամի մեկ քայլ է: Իրավպաշտպանների համոզմամբ՝ Հայաստանում բիզնես դրած մարդիկ ապրում են քրեական հետապնդման վախը սրտում:Ավելին10:0717.09.25 -
Մամուլի տեսությունԱյդ պատկերն օգտագործվում է որպես ազգային ինքնության խորհրդանիշ, ոչ թե տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այս խորհրդանիշներն ընդունված են որպես պատմական ժառանգության կամ ազգային ինքնության արտահայտություն, ոչ թե որպես տարածքային պահանջ։Ավելին09:5517.09.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով:Ավելին09:4817.09.25