Լրահոս
Քաղաքական
12:11
17.09.25
191

Փաշինյանն ու Ալիևը շնորհակալություն են հայտնել Թրամփին

Img default alt hy

Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։

«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։

Ալիևն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Թրամփին․

«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում»,- X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը:

Հիշեցնենք, որ երեկ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ։