Լրահոս
Քաղաքական
13:34
17.09.25
106

Թրամփը հպարտանում է Փաշինյանի ու Ալիևի հետ հավերժ ընկերությամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը` գրելով՝ «Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալու այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Թրամփի խոսքով՝ դա հավերժ ընկերություն կլինի իր, ու որ ավելի կարևոր է՝ Միացյալ Նահանգների համար: