Լրահոս
2025-09-16
-
Իրավական«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։ Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։ Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին17:0016.09.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհըԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է: Այս պահին երթևեկությունը ժամանաաորապես դադարեցված է և ճանապարհը սպասարկող ընկերությունը արդեն հատուկ տեխնիկայով փորձում է հեռացնել երկաթե խողովակները, որոնք վերջերս են տեղադրվել Արուճ և մի քանի գյուղերի համար ջրամատակարարում ապահովելու նպատակով: Պարեկային ծառայությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել. կամ բեռնատար ավտոմեքենա է բախվել, կամ աշխատանքները կատարել են թերի և խողովակները իրենք իրենց «խոնարհվել են»:Ավելին16:5216.09.25 -
ԱշխարհԵգիպտոսում շնաձկան պատճառով փակված մի քանի լողափ վերաբացվել էԱվելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել, թե Հուրգադայի և Մակադի Բեյի ափերի մոտ արձանագրվել է շնաձկների ներխուժում։Ավելին16:4516.09.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունըՆախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:Ավելին16:3416.09.25 -
ԱռողջապահականՄեկ մարզային հիվանդանոցի հույսին է մնում Շիրակը. նոր շինարարները քանդում են հների կառուցածըՇիրակի մարզում առողջապահական համակարգը կանգնած է կառուցվածքային նոր փոփոխությունների շեմին։ Միավորումներ, տեղափոխումներ, խոստացված բարելավումներ՝ ինչպես միշտ, ծրագրերը լավն են՝ փաստացի վիճակը՝ սպասման ռեժիմում։ Գյումրիում մտավախությամբ են ընդունում ցանկացած խոստում: Օրինակն աչքի առաջ է՝ 6 տարի է՝ միայն հպարտանում են, որ Գյումրին նոր ծննդատուն կունենա:Ավելին16:3016.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը«Հայաստանը ևս հաստատել է իր մասնակցությունը։ Այժմ այդ հարցը մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ տեսնելու համար։ Հետևաբար, նրանք են կայացնելու որոշումը», – ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին այն մասին, թե արդյոք հայկական կողմը առկա ձևաչափով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։Ավելին16:1916.09.25 -
ՀասարակականՁորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԱյսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին16:1516.09.25 -
ԻրավականԱրմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավորՀՀ նախագահի հրամանագրով Բարձրագույն դատական խորհրդի անդամ, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-110-Ա որոշումը. Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրում:Ավելին16:0016.09.25 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական ինտենսիվ հարվածների հետևանքով գրեթե 70 պաղեստինցի է զոհվելԳազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 428-ի, որոնցից 146-ը երեխաներ են։Ավելին15:4516.09.25 -
ԻրավականԱզատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի գործով հերթապահ զինծառայողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկմանԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Հիշեցնենք, որ վաշտի հերթապահ Ռ․Մ․-ն 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի անվտանգության և պահպանման համար, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելուն հետևելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով: Բացակայելու պատճառով Ռ․Մ․-ն չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ: Նշենք, որ Ե.Հ.-ի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ). վարույթը դատաքննության փուլում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:3416.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Կաթողիկոսը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրը. հանդիպում ՎատիկանումՀայլուր 15։30 Կաթողիկոսը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրը. հանդիպում ՎատիկանումԱվելին15:3016.09.25 -
ԻրավականՋալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։Ավելին15:2116.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Honda»-ում, այն վերածվել է մոխրակույտիՍեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Հարավարևելյան թաղամասի 13-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։Ավելին15:1516.09.25 -
ՀայաստանՎեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները և ռազմագերիների վերադարձի հարցը (լուսանկարներ)Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։Ավելին15:0916.09.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ի փորձագետներն Իսրայելին մեղադրել են Գազայում ցեղասպանության համարԸստ զեկույցի՝ կան բավարար հիմքեր եզրակացնելու, որ 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում իրականացվել են միջազգային իրավունքով սահմանված հինգ ցեղասպանական գործողություններից չորսը՝ խմբի անդամների սպանություն, նրանց լուրջ մարմնական և հոգեկան վնասվածքների պատճառում, խումբը ոչնչացնելուն ուղղված պայմանների միտումնավոր ստեղծում և ծնունդների կանխարգելում։Ավելին15:0016.09.25 -
ՔաղաքականՎաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ մեր ինքնությունն այլասերող ներքին պատեր են. Լիլիթ ԳալստյանՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «Պատմականորեն հայտնի երևույթ է՝ դիկտատուրան պահելու գլխավոր գործիքներից մեկն էլ հատկապես ուղեղների և արժեքների տոտալ վերահսկողությունն է, այլախոհության տոտալ մերժումը։ Վերահսկողության և հոգեբանական ճնշման այնպիսի մեթոդների որդեգրումը, երբ անգամ զոհն համոզում է ունենում, թե իր իղձն է այդպիսին։ 1933-ին նացիստները Բեռլինի հրապարակում այրեցին հազարավոր գրքեր, որոնք համարվում էին «ոչ գերմանական», քանի որ չէին համապատասխանում ֆյուրերի կողմից «Մայն Կամպֆ»-ում ձևակերված իրական Գերմանիայի գաղափարախոսությանը։ Մ.թ.ա. 213 թ․ Ցին Շի Հուանդիի հրամանով այրվեցին հազարավոր գրքեր, իսկ կոնֆուցիականության հետևորդներին ողջ-ողջ թաղեցին։ 1258 թ․ մոնղոլները հողին հավասարեցրին Բաղդադի Իմաստության տունը, 1430-ին կոնֆեսկադորներն այրեցին ացտեկների ձեռագրերը, 1981-ին Շրի Լանկայում հրկիզվեց հանրային գրադարանը։ Ըստ էության, գիրքը նաև արժեհամակարգ է, ինքնություն։ 18-րդ դարում ֆրանսիական արքունիքի հրամանով այրվեցին Վոլտերի նամակները՝ դրանք «պախարակում էին» Ֆրանսիան։ Երկրից և ժամանակից կախված՝ «այրելը» տարբեր դրսևորումներ է ունենում։ Նաբոկովը, Բրոդսկին և ուրիշներ հեռացան՝ չայրվելու համար, Ցվետաևան վերադարձավ ու կախվեց։ Բոլոր ռեժիմների վարքն է այդպիցին՝ այրել, թաղել, արժեզրկել, ոչնչացնել/ նույնն են/ կամ կաղապարել, սարքել կացին, մանկուրտ, սեփական ագիտպրոպագանդայի մաս։ Իշխանություն պահելու գործիքները չեն փոխվել․ սա ռազմավարություն է առանց իզմերի՝ «կրթել սեփական ժողովրդին սեփական կարիքներին համապատասխան»։ Երեկ ցանկապատից այս կողմ հերթական փորձն էր արվում այրելու պայմանական մի գիրք, ուղերձ, համոզում, մտածում, կարծիք, տեսակ․․․ Վաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ ներքին պատեր են, բաժանարարներ, մեզ մեզանից հեռացնող պատեր, մեր ինքնությունն այլասերող պատեր։ Կրակի լափերը մոտեցել են մեր ողնահարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը, սրբություններին․․․ Դեռ լռողներ կան․․․ Կայրվենք, թե ոչ՝ մեր որոշումն է։ Նախ՝ գիտակցենք, որ մեզ այրում են նաև ներսից․․․ Հ․Գ․ Օրեր առաջ մի ողբերգական պատկերի ականատես եղա․ վերջին պատերազմում թշնամու արկից խեղված մի երիտասարդ՝ հրապարակայնորեն, անթաքույց մեծարանքով էր վերաբերվում մի պաշտոնյայի, որի քաղաքական ուժը պատերազմ բերեց՝ խեղելով իր ու իրեն տարեկից հազարների ճակագադիրը։ Չեմ հասկանում․․․»,- գրում է նա։Ավելին14:4516.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.68 դրամ:Ավելին14:3016.09.25 -
Արտաքին քաղաքականությունԱՄԷ նախագահը Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԱղբյուրի փոխանցմամբ՝ դրանից հետո նրանք ուղևորվել են օկուպացված Շուշի:Ավելին14:2316.09.25 -
ԻրավականՊարեկները 28-ամյա քաղաքացու խուզարկությամբ ատրճանակ ու ծալովի դանակ են հայտնաբերելՍեպտեմբերի 13-ին Երևանի պարեկները Մոսկովյան և Մարկ Գրիգորյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու ծալովի դանակ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող առարկա ու կապի միջոցներ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին14:1516.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարը ժամանել է ԿատարԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է հորդորել Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։Ավելին14:0616.09.25