Լրահոս

2025-09-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին երկու տարիների ձեռքբերումները առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, մտքեր փոխանակել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ: Մհեր Գրիգորյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:
    14:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկի․ Արսեն Հարությունյան
    Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած իր չորրորդ բրոնզե մեդալի մասին: «Օրերը անցան՝ լեցուն, դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։ Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է Հարությունյանը։ 57 կգ քաշային կարգում Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ։
    13:50
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
    13:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍՆ-ից հերքում է պահանջում
    Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Երիցյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
    13:39
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես վախեցողներից չեմ. Վարդան Ղուկասյան
    «Այսօր երկիրը տանում են թուրքացման։ Այսօր հարցը դրել ենք, կամ էստեղ պետք է լինի ռուսը, կամ թուրքը։ Հիմա բոլորդ կողմնորոշվեք՝ կամ թուրքի կողմն եք, կամ ռուսի հետ պետք է գնաք։ Այս ամեն ինչը տեսնելով, մենք էս երկուսի մեջ ընտրությունը պետք է քննարկման առարկա սարքե՞նք»,- ասաց նա։
    13:34
    16.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Կեղտաջրերից չի մաքրվում Երևանը. հին խողովակնե՞րը չեն փոխվում, թե՞ բնակիչներն են անբարեխիղճ
    Երևանի փողոցներում պարբերաբար կոյուղաջրերի գետեր են հոսում: Բնակիչները օրեր շարունակ ստիպված են լինում քայլել կեղտաջրերի միջով՝ սանիտարահիգիենիկ ահավոր պայմաններում: Բնակիչները քաղաքապետարանից պահանջում են համակարգային լուծում: Նրանց խոսքով՝ տարիներով չվերանորոգված խողովակներն այլևս չեն դիմանում նորակառույց շենքերի ծանրաբեռնվածությանը։
    13:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
    Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն է հայտնել լուրը ու նշել, որ վերջապես իրենց ընտանիքի կողմից ստեղծված այդ սուրբ անկյունը կյանքի կոչվեց։ «Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով»,- նշել է նա։ Տուն-թանգարանի հասցեն և այցելության օրերը՝ Վարշավյան փողոց, տուն 15 Երկուշաբթի- փակ է Երեքշաբթի- 11:00-18:00 Չորեքշաբթի- 11:00-18:00 Հինգշաբթի- 11:00-18:00 Ուրբաթ- 11:00-18:00 Շաբաթ- 11:00-18:00 Կիրակի- փակ է
    13:25
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել
    Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։
    13:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել
    Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։
    13:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր
    Այսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
    13:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
    13:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։ Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել է 4222խմ ծավալով տուֆ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    12:56
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսչական մարմնի պաշտոնյաներին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տրամադրելու համար 245.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել ընկերության տնօրենից: Մեկ այլ դեպքում՝ հիշյալ գործընթացները կազմակերպելու դիմաց տեսչական մարմնի ևս մեկ պաշտոնյայի հետ համաձայնություն է ձեռք բերվել 200.000 ՀՀ դրամ կաշառք տալու շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում կաշառք ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ վերջիններս 2024 թվականի հոկտեմբերին ստացել են ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Կաշառք ստանալու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են ներկայացվել առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին։ Երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:53
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Վառնայում մեկնարկում է բուլղարական «Ոսկե վարդ» 43-րդ կինոփառատոնը
    Փառատոնը կբացվի Իվայլո Խրիստովի «Լյուբոֆ» ֆիլմով, ինչպես նաև հատուկ ֆիլմով՝ նվիրված բուլղարացի դերասան Ռուսի Չանևի 80-ամյակին՝ նրա կատարած լավագույն դերերից հատվածներով։
    12:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում ծնված վաճառքի AI աշխատակիցը՝ Արևիկ Վաճառյանը
    Նոր դարաշրջան է սկսվում բիզնեսում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Nikita Mobile ՍՊԸ-ն, համարձակ քայլ է կատարել՝ իր թիմում ներկայացնելով նորություն․ արհեստական բանականությամբ վաճառող աշխատակից Արևիկ Վաճառյանին։
    12:42
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր սկանդալ. խմբակային ծեծի հետևանքով վնասվել է կադաստրի նախկին աշխատակցի տեսողությունը
    Հայլուր 12։30 Նոր սկանդալ. խմբակային ծեծի հետևանքով վնասվել է կադաստրի նախկին աշխատակցի տեսողությունը
    12:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հեշտ չէ մտավորական լինել․ Արսեն Ջուլֆալակյան
    Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:
    12:15
    16.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.09.2025
    Մամուլի տեսություն 16.09.2025
    12:10
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը և 5 երկրներ ԱԷՄԳ-ին են ներկայացրել բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին
    «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի  ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ  ներկայացրել է բանաձևի նախագիծ «ԱԷՄԳ-ի Համապարփակ երաշխիքների համաձայնագրում ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և հարձակումների սպառնալիքների արգելման մասին», - գրել է Բաղային X սոցիալական ցանցի իր էջում:
    12:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:
    11:45
    16.09.25
    Ավելին