Լրահոս
Հասարակական
13:00
16.09.25
322

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում՝ սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը , 20-21-ին առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։