Լրահոս

2025-09-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրիկիս տեղը կարող էր լինել յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ով չմնաց մի կողմում, երբ քանդվում էր իր պետությունը․ քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր
    «Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը։ Արցախի անկախության օրը ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որին իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում: Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է: Իմ հայրենասեր ծնողը, ով ունենալով առողջական խնդիրներ, ստանում է կալանք-դաժան պատիժ՝ իր ընտանիքից այսքան հեռու:
    11:34
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ ծեծ կազմակերպելու դեպքի առնչությամբ ՔԿ-ում գործ է հարուցվել
    Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ  աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    11:25
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ
    «Նա հարվածներ չի հասցնի Կատարին», - ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։
    11:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանն Ուզբեկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին
    Հայաստանն Ուզբեկստանի իրավասու մարմիններին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 
    11:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔԿ նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարարին
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից: Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի դերը՝ որպես իրավապահ կառույցների միջև համագործակցության համաշխարհային հարթակ և շնորհակալություն է հայտնել մասնակցելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար։ ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ հայ-չինական ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ ընդգրկելով տարբեր, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման և իրավապահ կառույցների փոխգործակցության ոլորտները։ Հանրային անվտանգության նախարարն իր խոսքում ընդգծել է վերջին շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Չինաստան կատարած այցելությունները և նշել, որ չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ իրականացնել կարևոր համաձայնագրերը, ստեղծել համագործակցության ուղիներ իրավապահ և անվտանգության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորությունների՝ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր են փոխանակել կատարելագործելու կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավապահ մարմինների հնարավորությունները, միավորելու ջանքերը համատեղ նախագծերի անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար, խորացնելու համագործակցությունը քննիչների վերապատրաստման ոլորտում՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը նոր մեկնարկային կետից խթանելու համար։ Հանդիպման ավարտին Քննչական կոմիտեի նախագահը և Հանրային անվտանգության նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ կառույցների միջև առկա հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդման և գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
    11:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է ընդունել համագումարի ներկայացուցիչներին և լավ ծանոթ է կառույցի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի և մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա կարևորել է նաև համագումարի համահայկական նշանակության խնդիրներով մշտական զբաղվածությունը, որը միտված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը և Հայաստանի դերի բարձրացմանը տարածաշրջանում ու միջազգային հարթակներում։ Անդրադառնալով Հայաստանում համագումարի կողմից իրականացվող ծրագրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպման կարևորության շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական և ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը՝ Հանրապետության նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի տարբեր իրողություններին։
    10:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 69-ից 78 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
    10:32
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը hարձակում է սկսել Գազա քաղաքի վրա
    Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
    10:23
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը:
    10:18
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթական ճոխ հարսանիքն է եղել. «Հրապարակ»
    Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:
    10:10
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում. «Իրավունք»
    Նա խոստացել է, որ ընտրվելու դեպքում «վիզ դնողները» հաստատ չեն անտեսվի»։
    10:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:56
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի. «Հրապարակ»
    Գրել էինք, որ Էջմիածնի արցախցիներին նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանության կողմը բերելու ակտիվ քայլեր են արվում։ Մեզ պատմեցին, որ ո՛չ նախկին համայնքապետը, ո՛չ էլ հատկապես ներկայիս տեղապահն առանձնապես ուշադիր չեն եղել տեղահանված արցախցիների նկատմամբ, այն դեպքում, երբ Էջմիածնում, ըստ վիճակագրության, արցախցիների ամենամեծ խումբն է բնակություն հաստատել, նախ՝ որովհետեւ մայրաքաղաքին է մոտ, հետո էլ՝ բնակարանների գներն են անհամեմատ էժան: Միայն Էջմիածնում, ոչ պաշտոնական հաշվարկով, 3 հազարից ավելի արցախցի կա՝ չհաշված մյուս համայնքները:
    09:52
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թոռնիկը՝ հավերժ նախագահ. «Հրապարակ»
    Հայտնի Թոռնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցնող վկա, Չալաբյանի դեմ ցուցմունք տված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ է ընդունվել մագիստրատուրա՝ «Ագրարային էկոնոմիկա» մասնագիտությամբ:
    09:48
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլը պատրաստվում է ազատվել ոչ լիովին վստահելի թիմակիցներից. «Իրավունք»
    ՔՊ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` թեեւ կուսակցության ներսում կրքերը սկսել են եռալ՝ կապված սպասվող համագումարի եւ դրա ժամանակ ղեկավար մարմնում տեղ գտնելու հետ. սակայն ակնարկը, որը ստացել են Նիկոլից, շատերին սառեցրել է: Այն է՝ ցուցակներով Նիկոլն անձամբ կզբաղվի, եւ վերին էշելոններում տեղ կստանան միայն նրանք, որոնց կուսակցական գործունեությունը Փաշինյանը կգնահատի բավարար:
    09:42
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ են ավերում կրթական համակարգը․ «Փաստ»
    Երկրորդ. ցանկացած նորմալ մանկավարժ կասի, որ տարրական դպրոցում չափազանց կարևոր է տեսողական նյութերի, նկարների, պլակատների միջոցով ուսուցանումը: Ու այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ թե՛ Հայոց այբուբենի պատկերը, թե՛ այն ստեղծած հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը լինեն աշակերտի տեսադաշտում:
    09:39
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընտրությունից դժգոհ է նաև Վճռաբեկ դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
    Սակայն այս ընտրությունը ոչ այնքան «հաղթանակի», որքան «հիասթափության» պատմություն է։ Դատական համակարգի ներսում Դանիելյանի հեղինակությունն առանձնապես բարձր չէ։ Ընդհակառակը՝ համակարգում շատերը նրան համարում են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։
    09:37
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանն իր «ժամկետանց հանձնաժողովի» զեկույցը առաջ է բրթում. բախում՝ ԱԺ նախագահի հետ. «Ժողովուրդ»
    Չնայած դրան՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի։
    09:33
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում. «Ժողովուրդ»
    2020 թվականին Էջմիածնում գնվել է 9 հեկտար հողատարածք Տիգրան Ավինյանի մոր կողմից, որի շուկայական գինը 2020 թվականին գնահատվել է մոտ $180,000 ԱՄՆ դոլար:
    09:28
    16.09.25
    Ավելին