Լրահոս
Միջազգային
10:23
16.09.25
154

Իսրայելը hարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

«Իսրայելի զինված ուժերը երկուշաբթի օրը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքը գրավելու համար»,-interfax.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է պորտալը։

Axios-ը շեշտում է, որ իսրայելական հարձակումը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու նրա կաբինետի բարձրաստիճան անդամների հանդիպումից մի քանի ժամ անց։

Ըստ երկու իսրայելցի պաշտոնյայի՝ Ռուբիոն Իսրայելի վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է ցամաքային գործողությանը, սակայն ցանկանում է, որ այն արագ իրականացվի և հնարավորինս շուտ ավարտվի։