Լրահոս
Մամուլի տեսություն
10:18
16.09.25
102

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը:

«Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընդհարվել՝ պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել  44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել Կանոնակարգ օրենքը եւ շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։

«Իրավունք»

Նիկոլը՝ ռուսներին բավարարելու համար, որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին: 

«Ժողովուրդ»

Մինչեւ անցած տարվա նոյեմբերը Կարեն Անդրեասյանը  լինելով ԲԴԽ նախագահ՝ նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են ՄԻԵԴ՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի եւ պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը, որը շահերի բախում է։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: