Լրահոս
Իրավական
11:15
16.09.25
90

Հայաստանն Ուզբեկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին

Img default alt hy

Հայաստանն Ուզբեկստանի իրավասու մարմիններին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: