Լրահոս
Հասարակական
16:15
16.09.25
66

Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում և դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ճանապարհը ասֆալտապատվել է, սակայն ոչ գծանշումներ են արվել, ոչ էլ տեղադրվել են երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ ճանապարհային նշաններ, միչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թողնես, ամպագոռգոռ հայտարարություններ տարածի, թե ճանապարհներին իրենք միշտ տեղադրում են անհրաժեշտ նշաններ, կատարվում են անհրաժեշտ գծանշումներ, այս դեպքում Դ. Խուդաթյանի ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 1 տարուց ավելի է՝ այս ճանապարհին ոչ մի նշան չի տեղադրել, այնպես որ, պարոն նախարարը հայտարարություն անելուց առաջ լավ կլինի 1 րոպեով գոնե անցնի նշված ճանապարհով, իսկ այսօրվա վթարի մեղավորը «Nissan»-ի վարորդն է, ով երկրորդական ճանապարհը հատելով հայտնվել է գլխավոր ճանապարհին՝ չզիջելով «Opel»-ին, և տեղի է ունեցել վթարը: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: