Լրահոս
Աշխարհ
16:45
16.09.25
110

Եգիպտոսում շնաձկան պատճառով փակված մի քանի լողափ վերաբացվել է

Img default alt hy

Հուրգադայից դեպի հարավ գտնվող եգիպտական ​​Մակադի Բեյ առողջարանի մի քանի լողափ անցյալ շաբաթ ժամանակավորապես փակվել էր, ենթադրաբար, շնաձկան հայտնվելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առողջարանում իր աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել, թե Հուրգադայի և Մակադի Բեյի ափերի մոտ արձանագրվել է շնաձկների ներխուժում։

«Անցյալ շաբաթվա կեսերին Մակադի Բեյի ափերի մոտ, ենթադրաբար, շնաձուկ է նկատվել։ Ձեռնարկվել են անվտանգության միջոցներ. մերձակայքում գտնվող մի քանի հյուրանոցների լողափեր փակվել են լողալու համար, իսկ ծովում պարեկություն է իրականացվել», - ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ շնաձկան մասին հաղորդագրություններից երեք օր անց լողափերը վերաբացվել են։