Լրահոս
Առողջապահական
16:30
16.09.25
135

Մեկ մարզային հիվանդանոցի հույսին է մնում Շիրակը. նոր շինարարները քանդում են հների կառուցածը

Շիրակի մարզում առողջապահական համակարգը կանգնած է կառուցվածքային նոր փոփոխությունների շեմին։ Միավորումներ, տեղափոխումներ, խոստացված բարելավումներ՝ ինչպես միշտ, ծրագրերը լավն են՝ փաստացի վիճակը՝ սպասման ռեժիմում։  

Գյումրիում մտավախությամբ են ընդունում ցանկացած խոստում: Օրինակն աչքի առաջ է՝ 6 տարի է՝ միայն հպարտանում են, որ Գյումրին նոր ծննդատուն կունենա: