Լրահոս
Հասարակական
18:45
16.09.25
138

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Սեպտեմբերի 13-ին ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արտյոմ Դ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մ․-ի վարած հեծանիվին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։