Լրահոս
Միջազգային
13:15
14.03.26
363

Նեթանյահուի այցը Ռուսաստան դեռևս օրակարգում է․ Իսրայելի դեսպան

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ 2026 թվականին Ռուսաստան կատարելիք այցի կազմակերպումը դեռևս օրակարգում է։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը։

«Իհարկե»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այցը շարունակում է մնալ օրակարգում՝ կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Եթե ճիշտ եմ հիշում, ես ասել եմ, որ իմ կարևորագույն խնդիրներից մեկն եմ համարում նախապատրաստել Իսրայելի ղեկավարության, ներառյալ, իհարկե, վարչապետ Նեթանյահուի այցերը Ռուսաստան այս տարվա ընթացքում, և հույս ունեմ, որ դա կիրականանա»,— նշել է դիվանագետը։