Լրահոս
Քաղաքական
18:22
18.03.26
104

Նախ Փաշինյանի որոշում, հետո Սահմանադրությո՞ւն. Գալյանը դեռ թաքուն է պահում մայր օրենքի տեքստը

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը շարունակում է թարմ պահել Անկախության հռչակագրի ճակատագրի հարցը: Արդարադատության նախարարը, որ հայտարարել էր նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է, այսօր խորհրդարանում հստակ չի ասել, արդյո՞ք Անկախության հռչակագրի հղումը հանվելու է: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, թե իրենք կուլիսային քննարկումներ չեն ունենում, ամեն ինչ թափանցիկ է, և հենց հրապարկվի նոր Սահմանադրության տեքստը, պարզ կլինի Անկախության հռչակագրի ճակատագիրը: