Լրահոս
Հասարակական
10:11
30.11.25
513

Նարեկ Կարապետյանը եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագին

Img default alt hy

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը րոպեներ առաջ եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։

Նա ավելի վաղ հայտնել էր, որ ինքը վերջին 15 տարիներին ամեն կիրակի ներկա է եղել Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին։ 

«Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար»,– գրել էր նա երեկ իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ներկա է լինելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք պատարագին։