Լրահոս
Սոցիալական
22:06
23.04.20
89

Մութ ու ցուրտ տարիների վերադարձի տագնապ

Արդեն երկրորդ օրն է երկիրն ապրում է մութ ու ցուրտ տարիների հիշողության վախը սրտում: «Գազպրոմ-Արմենիան» եւ «Հայէլցանցը» քաղաքացիներից պահանջում են 3 օրվա ընթացքում վճարել փետրվարին ու մարտին սպառած գազի եւ հոսանքի գումարը: Այս անսպասելի պահանջները պայթեցին, երբ Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, թե պարտավորությունների կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած: Այնպես որ, կոմունալ վարձերը վճարելուն ոչինչ չի խանգարում եւ ի վերջո, ինտերնետ ունեք, առցանց վճարեք: Լավ, բայց ինչո՞վ,,, եթե կորոնավիրուսը անգործ ու անփող է թողել մոտ 30 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրի բնակիչներից շատերին: Երկու օր է՝ այդ մարդիկ անընդհատ զանգում են մեր խմբագրություն: Իմ գործընկեր Աննա Հովհաննիսյանը զանգերից մեկի հետքով գնացել է Ծարավ աղբյուրի փողոց: