Լրահոս
Քաղաքական
13:00
21.10.25
4 077

Մոտ 300 հայ վարորդի ՌԴ-ն արդեն դեպորտ է արել 90-օրյա ժամկետը խախտելու համար․ MakaryanNews

Img default alt hy

MakaryanNews-ի տեղեկություններով` մոտ 300 հայ վարորդի Ռուսաստանի Դաշնությունն արդեն դեպորտ է արել 90-օրյա ժամկետը խախտելու համար: Ինձ ասացին, որ այն վարորդներն էլ, որոնց ՌԴ-ն դեռ դեպորտ չի արել, հրաժարվում են քշել, որ իրենց էլ 5 տարով դեպորտ չանեն:

Սա արդեն լուրջ խնդիր է առաջացրել բեռնափոխադրումների ոլորտում, քանզի բեռնատարի վարորդների լուրջ դեֆիցիտ է առաջացել, և եթե այսպես շարունակվի, առաջին անհրաժեշտության ապրանքների ճգնաժամ կառաջանա երկրում:

Իսկ այս նույն ընթացքում Գևորգ Պապոյանը, որ պետք է զբաղվի այս հարցով, զբաղված է ֆեյսբուքում ընդդիմադիրների դեմ հրահանգավորված ստատուսներ գրելով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ` էժանագին երաժշտության տակ սրտիկներ անելով: Կարճ ասած` թիթեռ են նկարում: