Լրահոս
Միջազգային
16:21
18.03.26
104

Մոսկվան դատապարտում է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը. Պեսկով

Img default alt hy

«Գործողություններ, որոնք ուղղված են առողջությանը վնաս հասցնելուն, կամ ավելի վատ՝ ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը և ոչնչացմանը՝ դատապարտելի են», — լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան եվրոպացիներից որևէ ազդանշան չի ստացել այն մասին, որ նրանք ցանկանում են երկխոսություն սկսել էներգետիկ համագործակցության շուրջ՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետևանքով առաջացած խնդիրների ֆոնին։