Լրահոս
Իրավական
22:36
04.05.20
109

Մինասյան-Վանեցյան-Փաշինյան. ՀՔԾ-ն ամեն բան կպարզի՞

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութ-հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները գլխավոր դատախազությունը մշտադիտարկել է, ապա ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Մայիսի 2-ի տեսաուղերձում Մինասյանն ըստ էության հաստատել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն խոսքերը, որ վարչապետի հանձնարարությամբ ինքը մի անգամ հանդիպել է Վատիկանում մեր երկրի նախկին դեսպանին: Մինասյանը փակագծեր բացեց. իրեն առաջարկել են սիմվոլիկ գումամրի դիմաց՝ չներքաշել քրեական պատմությունների մեջ: