Լրահոս
Քաղաքական
18:23
20.10.25
139

«Մեր Ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ․ Մարիաննա Ղահրամանյան

Img default alt hy

«Մեր Ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի պատասխան լրագրողների հարցումների, իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության հետ կապված քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, և, ընդհանրապես, «Մեր Ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ, ամենայն հավանակամությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ձայնագրություն է տարածված, որով «Մեր ձևով» շարժումը հանրահավաքին մարդկանց, իբրև թե, գումարով է տանում։