Լրահոս
Քաղաքական
20:15
16.03.26
99

Մենք ընդդիմադիր դաշտում թիրшխներ չունենք, մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ մենք ընդդիմադիր դաշտում  թիրախներ չունենք, մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ, այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Եկեք պարզ խոսենք՝ Հայաստանում չկա որևէ ուժ, որ սա կարող է անել միայնակ, ուստի շատ ուղիղ դիմում  եմ ընդդիմադիր ուժերին. մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք, մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա կամ վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է՝ գործող վարչախումբը։ Մենք առաջնորդվելու ենք այդ սկզբունքով և նույն ակնկալիքը ունենք ընդդիմադիր բոլոր ուժերից:

Խոսքս ուղղում եմ արտաքին դերակատարներին.

ՀՀ-ում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է։ Արտաքին որևէ միջամտություն, որևէ մայրաքաղաքից մեր համար անընդունելի է։ Բոլորի համար սա թող հստակ լինի։

Խոսքս ուղղում եմ մեզ հետևող հայրենակիցներին․ Ես գիտեմ՝  այս դահլիճից դուրս կան հազարավոր մարդիկ, ովքեր այսօր մեզ լսում են  կասկածով։ Հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են քաղաքական աղմուկից, ովքեր չեն ուզում լսել դաժան իրականության մասին, այլ պարզապես ուզում են հանգիստ ապրել, աշխատել և վստահ լինել, որ վաղը պատերազմ չի լինելու»։