Լրահոս
Հասարակական
16:28
13.03.26
396

Մեծ թվով ոստիկանական ուժեր՝ դատարանի տարածքում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման հարցը

Img default alt hy

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է  Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։

Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ կան, փողոցում մեծ թվով ավտոբուսներ են կանգնած, որտեղ ևս ոստիկաններ կան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, մի խումբ քաղաքացիներ, համակիրներ ու աջակիցներ, այսօր՝ մարտի 13–ին, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում. Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ու պաստառներով:

Բացի այդ, այսօր մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15:30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: