Լրահոս
Կրթություն և գիտություն
22:41
16.07.19
133

Մայրենիի անբավարար իմացություն և չպահանջված տնտեսագիտություն

Հայոց լեզվի և գրականության ընդունելության քննությանն այս տարի ռեկորդային թվով անբավարար գնահատական է եղել: Դիմորդների մոտ 20 տոկոսը, ըստ էության, հայերեն չգիտի: Գնահատման և թեստավորման կենտրոնում անհանգստացած են՝ հատկապես, որ մեր դիմորդները՝ մայրենին կիսատ թողած, բավական լավ են տիրապետում օտար լեզուներին: Այս տարվա ապշեցնող արդյունքը նորից բացել է դասաժամերի ու թեմաների կրճատման, շտեմարաններն անգիր անելու, թեստերի անարդյունավետության հաստափոր մտահոգությունների գիրքը: