Լրահոս
Քաղաքական
20:56
16.03.26
427

Մարդկանց դարձրել են պարտքի գերի, երկիրը թաթախել են պարտքերի մեջ․ Արթուր Խաչատրյան

Img default alt hy

Իմաստ չունի գրաֆիկներ ներկայացնել ու բարդ տնտեսագիտական վերլուծություններ անել ցույց տալու համար, թե  Փաշինյանն ու իր թիմն ինչ տնտեսություն են ստեղծել, Հայաստանն ինչ է արտադրում և ամենակարևորը՝ ժողովուրդն ինչպես է ապրում։ Բավարար է նայել սառնարանների ու դրամապանակների պարունակությանը և ամեն ինչ պարզ կդառնա։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«300,000 մարդ, ամեն 7 չափահաս հայաստանցուց մեկն անհուսալի սպառողական վարկ ունի, մոտ 150,000 հայ մարդ 250,000 դրամ չունենալու պատճառով ԴԱՀԿ պոտենցիալ հաճախորդ է․․․ Ոչ ինքը փող ունի, ոչ էլ մի ծանոթ կամ բարեկամ ունի, ումից կարող է պարտք վերցնել, բանկի ու վարկային կազմակերպության պարտքը փակել։ 250,000 դրամ․․․․ Իսկ իշխանությունները պնդում են, թե երկրի միջին աշխատավարձը մոտ 350,000 դրամ է, մոռանալով հիշեցնել, որ ամեն 4 վարձու աշխատողից 3-ի աշխատավարձն այդ գումարից ցածր է։ Դե հարկերն էլ հանենք ու տեսնենք թե ամսվա վերջին քանի հոգի է տուն 350,000 դրամ տանում։

Մարդկանց դարձրել են պարտքի գերի, երկիրը թաթախել են պարտքերի մեջ։ Այս տարեսկզբին մեր պետական պարտքը կազմել էր 5.3 տրիլիոն դրամ (14 մլրդ դոլար)։ Հունվարին, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, հաջողացրել են պարտքն ավելացնել 40 մլրդ դրամով։ Ամեն աշխատանքային օր պարտքն ավելացել է 2.5 մլրդ դրամով։ Պատկերացնու՞մ եք, օրեկան 2.5 մլրդ դրամ, 6.5 մլն դոլար։ Ի՞սկ ինչի վրա է այդ պարտքը ծախսվում։ Անորակ ասֆալտի, որ մի նորմալ ձմռան չդիմացավ։ Այդ ահռելի պարտքը մենք են մարում, բոլորս միասին։ Այս տարվա պետական բյուջեի եկամուտները կազմելու են մոտ երեք տրիլիոն դրամ։ Պարտքի սպասարկումն ու մայր գումարի մարումը կազմելու է մեկ տրիլիոն դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ հերոս հարկատուներն աշխատում են, հարկ են վճարում, որ ամեն երեք դրամից մեկ դրամը գնա՞ պարտատերերին։

Կառավարությունը խոստանում էր արտահանմանը միտված, գիտելիքահենք, և նորարարական տնտեսություն։ Գիտե՞ք մեր տնտեսության ամենամեծ ճյուղը ո՞րն է։ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»։ Բարձր տեխնոլոգիաներն ու՞ր, առևտուրն ու մեքենաների նորոգումն ու՞ր»,- ասաց նա։