Լրահոս
Միջազգային
16:03
14.03.26
115

«Լիբանանն ավելի մեծ գին է վճարելու». Իսրայել Կացը զգուշացրել է ենթակառուցվածքների ոչնչացման մասին

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Լիբանանին սպառնացել է տարածքների կորստով և ազգային ենթակառուցվածքներին հասցվելիք վնասով՝ «Հեզբոլլահ» շարժմանն զինաթափելու պարտավորությունը չկատարելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լիբանանի կառավարությունը, որը մոլորության մեջ է գցվել և չի կատարել «Հեզբոլլահին» զինաթափելու իր պարտավորությունը, գնալով ավելի մեծ գին է վճարելու՝ ենթակառուցվածքների վնասման և տարածքային կորուստների տեսքով, քանի դեռ չի կատարվել «Հեզբոլլահի» զինաթափման հիմնական պարտավորությունը»,-հայտարարել է Կացը, որի խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մարտի 2-ի գիշերը «Հեզբոլլահը» վերսկսել է ակտիվ մարտական գործողություններն Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ ամսվա սկզբից ի վեր «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել է շուրջ հազար հրթիռ, տարբեր արկեր և ԱԹՍ-ներ։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել է ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանին և Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող տասնյակ քաղաքների ու բնակավայրերի։ Արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 570 մարդ, 1444-ը ստացել են վնասվածքներ, շուրջ 800 հազար քաղաքացի ստիպված է եղել լքել իր տունը։